Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summerfest2025-ին Երազ մատենաշարը կներկայաց

Newmag Summerfest2025-ին Երազ մատենաշարը կներկայացնի Սերենելա Կուարելոյի, Ալեսիո Ալչինիի «Անհետագիտարան» գիրքը (թրեյլեր)

06/11/2025

newmag-y-n

Ամենափոքր մասնիկն էլ կարևոր է բնության մեջ. նոր գիրք անհետացած կենդանիների մասին։ Իտալացի հեղինակ Սերենելա Կուարելոյի և նկարազարդող Ալեսիո Ալչինիի նոր գիրքը հրավիրում է երեխաներին և մեծերին հետաքրքիր ճանապարհորդության՝ բացահայտելու անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանիների աշխարհը։

Իտալացի հեղինակ Սերենելա Կուարելոյի և նկարազարդող Ալեսիո Ալչինիի նոր գիրքը հրավիրում է երեխաներին և մեծերին հետաքրքիր ճամփորրդության՝ բացահայտելու անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանիների աշխարհը։

Սերենելա Կուարելոն հայտնի իտալացի մանկագիր է, թարգմանիչ և իսպաներենի ուսուցիչ։ Դասավանդում է Կալուզոյի լեզվաբանական ավագ դպրոցում և ղեկավարում է Las Máscaras ուսանողական թատերախումբը։ Նա գրում է բնապահպանական թեմաներով գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր երեխաների ու պատանիների համար։

Գրքի համահեղինակը նկարազարդող Ալեսիո Ալչինին է։ Մասնագիտացել է մանկական գրականության ոլորտում։ 2020 թվականին նրա նկարազարդումները ներկայացվել են Բոլոնիայի հեղինակավոր մանկական գրքի ցուցահանդեսում։

«Անհետագիտարան» գիրքը ներկայացնում է հետաքրքրաշարժ ուղևորություն դեպի ոչնչացած կամ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների աշխարհ։ Յուրաքանչյուր էջ բացահայտում է նոր պատմություններ՝ ցույց տալով, որ ամենափոքր և ամենաանհայտ կենդանին էլ անգնահատելի դեր ունի մեր բնությունում։ 

Ընթերցողները կծանոթանան հայտնի և քիչ հայտնի կենդանիների պատմություններին։ Գրքում ներկայացված են աղավնի Մարթայի և խխունջ Ջորջի, հայտնի Դոդոյի, թասմանյան գայլի պատմությունները։

Այս ստեղծագործությունը միայն պատմություններ չի ներկայացնում։ Այն օգնում է երեխաներին հասկանալ մի կարևոր ճշմարտություն. բնության ամեն մասնիկը, ամեն կենդանատեսակը կարևոր է մեր մոլորակի կենսական համակարգի համար։ Երբ մենք կորցնում ենք մեկ տեսակ, մենք կորցնում ենք բնության հարստության մի մասը, որը այլևս չի վերականգնվի։

Գիրքը նաև պատասխան է տալիս կարևոր հարցի. ինչ կարող ենք անել, որ կենդանատեսակների կորուստը կանգնեցնենք։ Այն ոչ միայն խնդիրը է ներկայացնում, այլև հույս է տալիս և գործողության ուղիներ է նախանշում։

Գիրքը հատուկ ստեղծված է 6-9 տարիքային խմբի ընթերցողների համար։ Այն գրված է մատչելի լեզվով, բայց միաժամանակ խորունկ բովանդակություն ունի։ Ալչինիի գունեղ և հուսադրող նկարազարդումները գործը դարձնում են ոչ միայն կրթական, այլև էսթետիկ հաճույք պատճառող ընթերցանյութ։

Գիրքը հայերեն է թարգմանել Լուսինե Շուքուրյանը։ Որակյալ թարգմանությունը հնարավորություն է տալիս հայ ընթերցողներին ամբողջությամբ վայելել գրական-ստեղծագործական աշխատանքը։


ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ


«Անհետագիտարան» գրքի գլխավոր գործընկերը Yeraz Projects-ն է։ Պատկերապատումի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summerfest-ի առաջին օրը՝ հունիսի 21-ին, 18:00, Երազ այգում։

Կարդացեք նաև

Տարածել