Newmag Summerfest-ը կմիավորի գրականությունը, ջազն ու հայկական գինեգործությունը (տեսանյութ)
06/19/2025

Newmag հրատարակչության ամառային փառատոնի նորությունների ու նորարարությունների մասին նյումեգցիներն ու փառատոնի գործընկերները պատմել են Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում։
Ջազի ու գինու փառատոները շատ են, բայց Newmag-ի փառատոնը տարբերվում է բովանդակությամբ։ Այս դեպքում համաշխարհային ու տեղական գրական ստեղծագործությունները, բեսթսելլերները գինու ու ջազի հետ կմիավորվեն մեկ հարթակում։ Newmag-ի Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց ամառային Գիր, Գինի, Ջազ փառատոնի նորարարությունների մասին։ Հրատարակչությունն այս անգամ ամառային գրքատոնը կազմակերպել է այլ կոնցեպտով. գրքին կմիանան գինին ու ջազը.
«Այս ոլորտները միավորելով ավելի լայն շրջանակների համար գրքատոնը կդառնա գեղեցիկ երաժշտությամբ, հայկական գինիներով փառատոն։ Մասնակիցները կլսեն գինեգործների պատմությունն ու ավանդույթները։ Ունենք նոր բեսթսելլերներ, գրքեր, քննարկումներ ու մանկական զվարճալի, ուսուցողական ծրագիր»։
Փառատոնի գլխավոր գործընկեր Հայաստանի Ջազ ասոցիացիան կապահովի երաժշտական, ջազային հատվածը։ Հիմնադրամի համահիմնադիր Անի Սողոյանը պատմեց, որ Newmag SummerFest-ին միացել են, քանի որ գինին, ջազն ու գիրքը շատ հետաքրքիր համադրություն են.
«Ջազն ինտելեկտուալ երաժշտություն է, այնպես որ այս դեպքում հիանալի համադրություն կստացվի։ Գինին պարզապես խմիչք չէ, այն մշակույթ է։ Փառատոնի առաջին օրը` 21-ին, կլինի Արտոյոմ Մանուկյանի տրիոյի համերգը՝ հեղինակային ստեղծագործութուններով։ Հունիսի 22-ի գալա համերգին ելույթ կունենա Dialog Project-ը։ Բացի այդ, փառատոնային երկու օրերի ամբողջ ընթացքում կլինի նաև դիջեյ, որը կհնչեցնի ջազ ստանդարտներ»։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարծում է, որ այս փառատոնը կլինի հիանալի հնարավորություն ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական գինեգործության մշակույթը.
«Տարեցտարի ավելանում են նոր գինեգործներ, արտադրողներ, ու մենք սիրով մասնակցում ենք այս փառատոնին, որպեսզի ներկայացնենք հայ գինեգործներին, նրանց ստեղծման, գինեգործական մշակույթի ավանդույթները ու, իհարկե, գինին»։
Փառատոնը կտևի երկու օր, շաբաթ ու կիրակի՝ հունիսի 21-ին ու 22-ին, Երազ այգում։ 10 նոր գրքերի շնորհանդեսներից բացի, կլինեն պանելային քննարկումներ ու խաղարկություններ։ Summerfest-ի գլխավոր հովանավոր Էվոկա բանկի մասնակցությունը փառատոնին դարձել է ավանդույթ։ Բանկի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանն ասում է, որ արդեն չի պատկերացնում Newmag-ի ամառային փառատոնն առանց իրենց մասնակցության.
«Մենք ունենք many talks ինստագրամյան շարք, որտեղ խոսում ենք փողի մասին։ Այս կոնցեպտը բերելու ենք փառատոն։ Տարբեր բանախոսների միջոցով խոսելու ու պատմելու ենք, թե ինչպես պետք է վարվել փողի հետ։ Իսկ երեք ու ավելի գիրք գնած մասնակիցներից մի քանիսին սպասվում է անակնկալ։ Պատահականության սկզբունքով նրանք կշահեն 30 հազար դրամի նվեր քարտ։ Newmag summerfest-ին մասնակցում ենք արդեն չորս տարի, քանի որ այն պարզապես զվարճանալու համար չէ, ունի հստակ նպատակ, որի վերջնական արդյունքն ավելի գրագետ հասարակություն ունենալն է։ Այդ արժեքները նաև մեր բանկի արժեքներն են»։
Newmag-ի Կորպորատիվ և միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյանը պատմեց հրատարակչության հայտարարած երիտասարդ գրողների մրցույթի մասին, որը նույնպես կամփոփվի ամառային փառատոնին ու կհայտարարվի հաղթողի անունը.
«Արդեն ավանդույթ է դարձել, որ ձմեռային փառատոնին մենք հայտարարում ենք նոր մրցույթ, ամառային փառատոնին ասում ենք հաղթողի անունը, իսկ հաջորդ ձմեռային ֆեստին ներկայացնում ենք այդ մրցույթում հաղթած հեղինակին ու գիրքը։ Առաջինն արցախցի գրողների համար էր։ Մրցույթը հաղթած Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն արդեն լույս է տեսել։ Այն շատ սիրվեց, առաջին խմբաքանակն արագ սպառվեց։ Կիրակի օրը՝ փառատոնի երկրորդ օրը, մենք կասենք, թե ով է այն երիտասարդ գրողը, ում կհարատարկի Newmag-ը»։
Հունիսի 21-ին ու 22-ին Երազ այգում Newmag-ը կներկայացնի տասը նոր գիրք՝ մեծերի ու փոքրերի համար։ Հրատարակչության Երազ մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը կատակեց, որ մանկական փառատոնն այնքան է մեծացել, որ այս անգամ միացել է մեծերի գրքատոնին.
«Առաջին երկու ժամերին փառատոնի փոքրիկ մասնակիցները գրական միջավայրում կվայելեն իրենց երեկոն։ Կլինեն երաժշտական հետաքրքիր համարներ։ Մենք ամեն փառատոնին փորձում ենք գտնել տաղանդավոր երեխաների, որոնք էլ ելույթ կունենան։ Ամեն ինչ անում ենք անձնական փորձով։ Ունենք մանկական ակումբ, որտեղ երեխաներն ընթերցում են գրքերը, իրենք են ներկայացնում այդ գրքերի թրեյլերները։ Մի հետաքրքիր խորագիր ունենք, որը կոչվում է «Երբ գիրք կարդալը խաղ ու պար է»։
Փորձում ենք այնպես անել, որ ամեն մի տարիքային խմբի համար լինի իրեն համապատասխան գիրք. եթե երեխան 6 տարեկան է, նա պետք է չկարդա մեծերի համար նախատեսված գիրք։ Այս փառատոնին պատրաստել ենք հինգ նոր գիրք տարիքային տարբեր խմբերի երեխաների համար։
Գրքերից մեկը, որ կոչվում է «Պոետն ու հոտը», ունի շատ հետաքրքիր լուծումներ։ Գրքի վերջում թաքնված է իրական բույր, որը պետք է գտնի երեխան։ Ներկայացնելու ենք նաև հայ մանկակագիր Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը, որը նախատեսված է ավելի բարձր տարիքի երեխաների համար»։
«Գեսո» ընկերությունը Newmag-ի փառատոնների մշտական գործընկերն է։ Այս անգամ ընկերությունը միացել է, որպես գլխավոր գործընկեր։ Փրոդաշքնի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանը պատմեց այդ երկարատև գործակցության մասին. «Արդեն նախապատրաստում ենք տեխնիկական այն բոլոր միջոցները, որոնք փառատոնը կդարձնեն վիզուալ ավելի հետաքրքիր, գունեղ ու որակյալ։ Քանի որ այս անգամ Newmag-ը փոխել էր ֆեստի ձևաչափը, ավելի շատ էին միջոցառումները պահանջում տեխնիկական լուծումներ, մենք որոշեցինք դառնալ գլխավոր գործընկեր»։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Փառատոնային երկու օրերին 17.00-ից մինչև 19.00-ն կներկայացվեն նոր գրքեր, հանդիպումներ հեղինակների ու թարգմանիչների, մանկական գրականության մասնագետների հետ։ Փառատոնի գլխավոր գործընկեր «Դոբրի հյութերի» գունեղ ու մեծ տաղավարներում երեխաները կկարողանան խաղեր խաղալ, հյուրասիրվել։ Իսկ փառատոնի համակազմակերպիչ «Երազ փրոջեքթսը» այգում երեխաների համար պատրաստել է ինտերակտիվ ներկայացում։
Կարդացեք նաև
- ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ / Newmag Summerfest2025-ը կանցկացվի երկու օր ու գիշեր՝ նոր ու անսպասելի կոնցեպտով (թիզեր)
- Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի գիրք» մանկապատանեկան փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Պոետն ու հոտը». գիրք, որը կուղեկցի ձեզ դեպի բույրերի զարմանահրաշ աշխարհ (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գիրքը (թրեյլեր)
- Newmag summerfest-ին Երազ մատենաշարը կներկայացնի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» պատկերագիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» գիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Ֆրեդրիկ Բաքմանի «Բրիտ-Մարին գալիս է քաղաք» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին Երազ մատենաշարը կներկայացնի Սերենելա Կուարելոյի, Ալեսիո Ալչինիի «Անհետագիտարան» գիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)
- Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)
- Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին
- Newmad Summerfest-ին տեղի կունենա Լուկա Կայոլիի, Սիրիլ Կոլոյի «Մբապե» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ի ամառային փառատոնին «Դոբրի հյութերի» տաղավարում սպասվում են ուսուցողական խաղեր ու համեղ անակնկալներ
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
