Newmag-ի ամառային փառատոնին «Դոբրի հյութերի» տաղավարում սպասվում են ուսուցողական խաղեր ու համեղ անակնկալներ
06/18/2025
Newmag հրատարակչության Երազ մատենաշարն ամեն տարի անցկացնում է մանկական գրքի փառատոն։ Արդեն երկրորդ անգամ մեզ է միանում «Դոբրի հյութերը»: Այս անգամ էլ փառատոնի գլխավոր հովանավորի տաղավարում փոքրիկ ընթերցողներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ։ Newmag.am-ը զրուցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ» Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա բիզնես միավորման ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Արմինե Ղազարյանի հետ:
Արդեն երկրորդ տարին է Դոբրի հյութերը Newmag հրատարակչության մանկական փառատոնի գործընկերն է։ Ինչո՞ւ է կարևոր ձեր ընկերության համար մշակութային և գրական իրադարձությունների աջակցությունը։
Դոբրի բնական հյութերի բրենդը՝ որպես սոցիալական պատասխանատվութան բարձր զգացողություն ունեցող բրենդ, կարևորում է մասնակից լինել նախաձեռնությունների, որոնք աջակցում են երիտասարդ սպառողների մտավոր, ստեղծագործական ու մշակութային զարգացմանը։
Գրական փառատոները հենց այդպիսի հարթակներ են, որտեղ երիտասարդները և փոքրիկները ծանոթանում են գրքին, գտնում ոգեշնչման աղբյուր՝ դառնալով ստեղածագործ աշխարհի մի մաս։
Ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու փառատոնի մանկական հատվածին։ Ի՞նչ անակնկալներ ու միջոցառումներ սպասեն երեխաները հունիսի 21-ին ու 22-ին ձեր յուրահատուկ տաղավարում։
Այս տարի ևս Դոբրին պատրաստել է ուրախ և ստեղծագործ միջավայր փոքրիկների համար։ Մեր տաղավարում երեխաներին սպասվում են համեղ Դոբրի հյութեր, ուսուցողական խաղեր, վառ գույներով և շարժուն ակտիվություններով լի ծրագիր։ Կունենանք նաև թեմատիկ վարպետաց դասեր, նկարազարդումների գոտի, խաղարկություններ ու անակնկալ նվերներ։ Նպատակը մեր սպառողների օրը դարձնել վիրամիներով հարուստ, ուսուցողական և հիշարժան։
Դոբրին օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի աջակցի երեխաների կրթական գործընթացին։ Որո՞նք են այն առաջնային ոլորտները, որտեղ ցանկանում եք ակտիվ դեր ունենալ:
Մենք հատկապես կարևորում ենք երեք հիմնական ուղղություն.
- ընթերցանության խթանում՝ գրքի և գրականության նկատմամբ սեր ձևավորելու նպատակով,
- առողջ ապրելակերպի ուսուցում՝ երեխաներին օգնելու իմանալ՝ ինչու է կարևոր առողջ ապրելակերպը և վիտամիների առկայությունը բնական հյութի տեսքով կյանքի հենց առաջին տարիներից սկսած,
- ստեղծարարության զարգացում՝ նկարչության, խաղերի և վարպետաց դասերի միջոցով։
Այս բոլոր ուղղություններում Դոբրին ունի իր ակտիվ մասնակցությունը՝ որպես պատասխանատու զարգացմանը միտված բրենդ։
Երեխաների զարգացման կարևոր հիմքերից մեկն էլ սնունդն է, որը ստանում են նրանք՝ ավելի առողջ լինելու համար։ Դոբրի հյութերն այս առումով էլ նպաստում են դրան։ Պատմեք ձեր արտադրանքի ու առողջ ապրելակերպի կարևոր կապի մասին։
Դոբրի հյութերը հագեցած են սննդարար նյութերով ու վիտամիններով` առանց ավելացված կոնսերվանտների։ Մենք ձգտում ենք, որ Դոբրի յուրաքանչյուր բաժակ լինի ոչ միայն համեղ, այլև օգտակար օրվա ցանկացած պահին բոլորի համար՝ անկախ տարիքից։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)