Newmag Summerfest-ին Freedom Broker Armenia-ն ներկայացրեց Finance Talk և «Ֆինանսիստ» ամսագիրը (լուսանկարներ)
06/26/2025

Newmag հրատարակչությունն ամեն տարի փառատոններին ներկայացնում է ոչ միայն նոր գրքեր, այլ նաև ամսագրեր։ Summer fest 2025-ին Newmag-ը և Freedom Broker Armenia միջազգային ֆինանսական ընկերությունը ներկայացրին «Ֆինանսիստ» ամսագիրը։
Ամսագրի երրորդ համարը շուտով լույս կտեսնի։ «Ֆինանսիստի» բովանդակությունը ներկայացվեց պանելային քննարկման ժամանակ, որը վարում էր ամսագրի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը։ «Ֆինասիստի» երրորդ համարը նվիրված է երեխաներին։
Newmag֊ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը պատմեց, որ հրատարակչությունն ու Freedom Broker-ը ֆինանսկան գրագիտության տարբեր նախաձեռնություններ է անցկացրել, իրականացրել են գրքերի նվիրատվություն մարզային գրադարններին, անցկացրել են ֆինանսական գրագիտության դասընթացներ.
«Այս ամսագիրը խմբագրելիս իմ ֆինանսական գրագիտությունը բարձրացրավ։ Մասնագետները ներկայացնում են, թե ինչպես պետք աշխատել փողի հետ։ Այս համարը մանկական ինդուստրիային վերաբերող խնդիրների մասին է։ Երեխաների ապագայի մեջ ներդրում անելու, փող կուտակելու մասին է»։
Ամսագրի նոր համարում մանկական բիզնես նախագծեր են, որոնք դարձել են համամարդկային։ Հոդվածները գրված ու թարգմանված են այնպես, որ հասկանալի լինեն ոչ միայն ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների, այլ նաև բոլոր ընթերցողների համար։
Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը շատ կարևորում է հայալեզու ֆինանսական ամսագիր ունենալը. «Մեզ մոտ դեռ զարգացած չէ գիտակցությունը, որ գումարը պետք է ծախսել նաև ներդրումներ անելու համար։ Մարդը պետք է ջանք թափի, երբ չկա փող։ Եթե ուսումնասիրեք Ֆորբսի միլիարդատերերի կենսագրությունը, կտեսնեք, որ նրանց մեծը գումարը իրենք են ստեղծել, ոչ թե ժառանգել են։
Սա նշանակում է, որ հարստանալու շանս ունեն ոչ միայն նախնական կապիտալ ունեցող մարդիկ։ Այլ բան է, որ հարստանալու մեխանիզմներն են փոխվում, որը պետքա է սովորել։ Այս ամսագիրը հենց այդ մեխանիզմներն է ցույց տալիս»։
Freedom Broker Armenia ընկերության մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը պատմեց, որ երբ իրենց ընկերությունը եկավ Հայաստան, նպատակ դրեցին աշխատել ներդրողների հետ, կրթել ու ավելի ֆինանսապես գրագետ դարձնել հասարակությանը.
«Ֆինանսական կրթությունն ու գրագիտությունը մեզ համար շատ կարևոր են։ Կոնկրետ երրորդ համարը նվիրված է երեխաներին։ Ներդրումները հետաքրքիր ոլորտ են։ Դա կապված է ինֆորմացիայի հետ, իսկ այս ամսագրում այդ ինֆորմացիան շատ է բոլոր ընթերցողների համար»։
Freedom Broker Armenia ընկերության մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը պատմեց, որ «Ֆինանսիստ» ամսագիրը լոկալ պրոդուկտ չէ, այն ստեղծում է ընկերության միջազգային թիմը։ Հոդվածներն ու վերլուծություններն անում են քառասունից ավելի վերլուծաբաններ։
Ամսագրի հայկական հրատարակության մեջ կան հատուկ վերլուծություններ, որոնք վերաբերում են միայն հայ հասարակությանն ու հայկական ֆինանսական ոլորտին։ Ամսագիրը չի վաճառվում։ Այն կարող են ստանալ նաև Newmag հրատարակչության ընթերցողները։ Փառատոնի ժամանակ բոլոր վաճառվող գրքերի հետ ընթերցողները ստանում էին նաև ամսագրի նախորդ համարը։
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
