Գլխավոր Հոդվածներ

Newmag Summerfest 2025-ի համն ու բույրը. գինեգործն

Newmag Summerfest 2025-ի համն ու բույրը. գինեգործներ, որ իրենց արտադրանքը ներկայացրեցին ամառային փառատոնին (լուսանկարներ)

06/27/2025

newmag-y-n

Հունիսի 21-ին ու 22-ին Երազ այգում հայկական 6 գինեգործական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, պատմեցին իրենց գինիների ստեղծման, մշակույթի ու ավանդույթների մասին։ Գինու գավաթի շուրջ զրույցները համեմվեցին համտեսով։ Newmag Summerfest-ի գինեգործական գործընկերներն են՝ Alexandrea Winery, MOONQ, Karas Wines, Mijnaberd Wine and Spirit Factory, Voskeni Wines, AWA Wines ընկերությունները։

Voskeni Wines-ի գինիները ներկայացրեց ընկերության համահիմնադիր, գինեգործ Արինա Մկրտչյանը։ Ոսկենին ընտանեկան գինեգործարան է: Գինու արտադրությունը սկսել է ընտանիքի մեծ պապը։ Նա ապրել է Բոստոնում և երկար ժամանակ երազել է ունենալ իր այգիները և գինեգործարանը Հայաստանում: Եկել է Հայաստան, բայց տնկած վազերի բերքը չի հասցրել գինի դարձնել աքսորի պատճառով: Իր երեխաներին պաշտպանելու համար փոխել է ազգանունները։ Տարիներ անց սերունդները գտնում են իրենց պապի տնկած այգիները` Արենի և Ոսկեհատ սորտերը: Պապական գինու արտադրությունը վերսկսվում է 2004թ.-ից։



Alexandrea Winery գինեգործարանի առաքելությունը Հայաստանն աշխարհի գինեգործական քարտեզի վրա արժանի տեղում դասելու կարևոր առաքելությունն է։ Բացահայտում են հայկական տեռուառի հարստությունը նորարությամբ, տեխնոլոգիայով: Ընկերության մարկետինգի մենեջեր Մարիամ Հարությունյանը պատմեց, որ գինեգործարանը հիմնադրել է ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտի առաջատար գործարար Ադամ Կաբլանյանը։ Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսից: Գինեգործին հաջողվել է համատեղել հայկական բերրի հողը, կլիման, գինեգործական թիմի գիտելիքները, և ստանալ գինիներ, որոնք տարբերվում են իրենց ոճով և համով: Alexandrea Winery-ն ներկայացրեց հայկական առաջին ռիսլինգը: Գերմանական խաղողի այս սորտը աճում է հայկական հողում:



Karas Wines-ը հիմնադրել է Էռնեկյան ընտանիքը: Ընտանիքի բիզնեսն ավիացիան էր, բայց սիրտը պատկանում էր գյուղատնտեսությանը` խաղողի այգիներին: Էռնեկյանը գալիս է Հայաստան, որպեսզի ձեռք բերի օդանավակայանը, բայց տեսնում է ամայի տարածք` Արարատի ֆոնին: Ընկերության մարկետինգի և վաճառքների տնօրեն Վարդգես Հովեյանը պատմեց, որ առաջին վինտաժների թողարկման խմբաքանակն անսպասելիորեն արագ սպառվել է: Տարեցտարի ավելացել են խաղողի սորտերը` զարկ տալով հայկական գինեգործական վերածննդին: Ընկերությունը մեծ ոգևերությամբ ստանձնել է հայկական գինեգործական վերածննդի առաջամարտիկի դերը։ Կարասն ունի 23 տեսակի գինիներ։



Mijnaberd wine ընկերության պատմությունը սկսվել է, երբ Թալինի գյուղացիները չեն կարողացել յուրացնելհասած ծիրանը: 2018թ.-ին Երևանում հիմնվում է Միջնաբերդ գործարանը: 2020-ին հայկական գինուռենեսանսի արդյունքում սկսում են պատրաստել նաև գինիներ։ Mijnaberd alco-ի մարկետինգի ղեկավար Սոնա Ավետիսյանն ու տեխնոլոգ Արգիշտի Քոչարյանը պատմեցին, որ Միջնաբերդը թողարկում է գինիներ, լիկյոռ ևմրգողի (թորվածք): Ընկերությունը կարևորում է անհատականությունը, բարձր որակը և մատուցումը։ 2023թ.-ին գերմանացի տեխնոլոգի հետ հնարավոր դարձավ ներդնել միջազգային խաղողի սորտեր` մալբեկը ևշենիբլան: Արդյունքում ստեղծվեցին գինիների շարք, որոնք միջազգային շուկայում հայտնի սորտերն են, բայց աճեցված են հայկական տեռուառում:



ALTERA Wines-ի արտադրանքն ու ավանդույթները ներկայացրեց ընկերության մարկետինգի մասնագետ Սոնա Ավագյանը։ Ընկերությունն ունի մոտավորապես 400 էնդեմիկ տեղական խաղողի սորտեր: Ընկերության հիմնադիրը շվեյցարացի Յակոբ Շույլերն է։ Նա գործարաններ ունի Իտալիայում ևՇվեյցարիայում: Հետաքրքիր սորտերի որոնումների արդյունքում գնացել է Վրաստան, փորձել է դրանք, բայցչի հավանել: Հետո լսել է Հայաստանի և հայկական գինեգործության մասին ու եկել Հայաստան։ Փորձել է Արենին և սիրահարվել համին: Արդյունքում 2017-ին հիմնել է գինեգործական ընկերությունը։ Այգիներն աչքիեն ընկնում ծովի մակարդակից իրենց բարձր տեղադիրքով, հողում առկա կրաքարով, որը գինուն տալիս էհանքայնություն և հնեցման մեծ պոտենցիալ: Աշխատանքը կատարվում է իտալական սարքավորումներով, իսկ տակառները հայկական, ֆրանսիական և ամերիկական են: Արտադրում են պրեմիում գինիներ, որոնքտարբերվում են իրենց հնեցվածության աստիճանով:



Moonq գինիների ստեղծման ջերմ պատմությունն ու նուրբ համը ներկայացրեց ընկերության հիմնադիր, գինեգործ Թևան Պողոսյանը։ Նա պատմեց, որ գինին ստեղծվել է 2004-ին, երբ ծնվել է 4-րդ աղջիկը։ 2020-իպատերազմից հետո հոբբին դարձել է բիզնես: Ադրինե անունը, որով 18 տարի կոչում էին գինին, հնարավորչեղավ գրանցել, քանի որ անունն արդեն զբաղված էր: Երկար փնտրտուքներից հետո, ընտրվեց Մունքանունը: Հաջորդ քայլը խաղողի սորտը պարզելն էր: 3 ամիս ստուգումներից և Գերմանիա տանելուց հետոպարզվում է, որ հայկական խաղողի սորտը կորած նռնենի տեսակն է: Աշխարհում պահպանված կեսհեկտար նռնենուց պատրաստվում է պրեմիում գինի: Հաջորդ տեսակն արենի-խնձողնի-նռնենին է: Այստեսակը կապված է նաև անվան հետ: Արենին Հայաստանում տարածված խաղողի սորտ է, խնձողնին` Արցախում, իսկ նռնենին ընտանեկան է։ Երեքի համադրությունից ստեղծվել է Մունքը: Թևան Պողոսյանը վստահ է, որ նաև Մունք ասելով չենք մոռանալու Արցախի մասին։



Գինու համն ու բույրը լրացնելու համար այս նախաձեռնությանն էր միացել նաև Karl Max food service-ը՝ իր նրբահամ հյուրասիրությամբ։



Տարածել