Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է 200-րդ գիրքը՝ Նարինե Աբգար

Newmag-ը ներկայացնում է 200-րդ գիրքը՝ Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուն (թրեյլեր)

06/04/2025

newmag-y-n

Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը պատմվածքների ժողովածու է։ Հեղինակի 31 պատմություններն Արցախյան առաջին պատերազմի, Բերդ քաղաքի մարդկանց զրկանքների, առօրյայի, ցավերի, մեծ հույսի ու ապրելու մասին։ Գիրք պատերազմից փրկվածների ու արհավիրքի զոհը դարձածների մասին։

Պատերազմը սարսափելի է։ Այն միշտ ցավ է, արյուն, տառապանք և արցունքներ։ Այն անհավանական, անչափելի վիշտ է։ Այն սիրելի, մտերիմ մարդկանց տանջանքն ու մահն է։ Այն խեղված կյանքեր են՝ բառացիորեն և փոխաբերական իմաստով։ Այն ավերված և այրված տներ են, անմխիթար մայրեր, մահացած երեխաներ, որոնց դեմքերը սառել են իրենց վերջին ճիչում... 

Գրող Նարինե Աբգարյանը ստեղծել է դառը և խորը պատմությունների շարք իր հայրենակիցների կյանքի վերաբերյալ։ Այս գիրքը պատերազմից փրկվածների և չապրածների մասին է։

 

«Ապրել» գիրքը բացահայտում է Արցախյան առաջին պատերազմի ծանր օրերի անմարդկային դեմքը: 31 պատմվածքով հարուստ այս ժողովածուն մեզ տանում է Բերդ քաղաք, որտեղ սովորական մարդիկ անսովոր դժվարություններ են կրել: Այդ մարդիկ՝ տավուշեցիները, ապրել են իրենց ծանր առօրյայով, ցավերով, մենության մեջ ու նույնիսկ հույսերով: Աբգարյանը գրում է այն, ինչ հաճախ մնում է անտեսանելի պատերազմական ծանուցագրերի հետևում։

Յուրաքանչյուր պատմվածք, կարծես, մարդու հոգևոր ուժի, դիմակայության ու հույսի մասին է: Դրանք բացահայտում են, թե ինչպես են սովորական մարդիկ գտնում ուժ՝ շարունակելու կյանքն այնպիսի պայմաններում, երբ ամեն ինչ քանդվում է:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 6֊ին՝ «Զանգակ» գրատանը, 19:00: Հանդիպումը կանցնի զրույցի ձևաչափով, որը կվարի հաղորդավար Սոնա Թորոսյանը։

Նարինե Աբգարյանի «Ապրել» պատմվածքների ժողովածուի թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է։ Նա թարգմանել է նաև Աբգարյանի այն գրքերը, որոնք հրատարկել է Newmag-ը։ 

Գրքի գլխավոր գործընկերը ԱՐԳՈ Ռիելթի ընկերությունն է։ 

Տարածել

Ապրել
Ապրել

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր  կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։