Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
06/11/2025

Սինեմա սթարն արդեն երկրորդ անգամ դառնում է Newmag հրատարակչության գրքի փառատոնի հովանավորը։ Այս գործակցության շրջանակում Սինեմա Սթարի կինոդահլիճներում բոլոր ֆիլմերից առաջ ցուցադրվում է Newmag-ի փառատոնների հոլովակը։
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի Մարկետինգի և Գովազդի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանի խոսքով, Սինեմա Սթարի համար մշակութային նախագծերին աջակցելը ներդրում է ապագայի մեջ.
«Մենք համոզված ենք՝ կինոն միայն զվարճանքի միջոց չէ, այլ հզոր հարթակ՝ գաղափարներ տարածելու և պատմություններ պատմելու համար։ Մշակութային նախաձեռնություններին աջակցելով՝ մենք հնարավորություն ենք տալիս այդ պատմություններին դառնալ լսելի և ընկալելի ավելի լայն շրջանակներում»։
Սինեմա սթար ընկերության համար մշակութային նախագծերին աջակցելը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Ընկերությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը կստեղծի մշակութային նոր արժեքներ և կփոխի ընկալման ձևը, թե՛ գրականության, թե՛ կինոյի. «Երբ գրքի խորությունն ու կինոյի տեսողական ուժը միավորվում են, ստացվում է մի փորձառություն, որը զգում ես ամբողջ էությամբ։ Սա մի հանդիպում է, որտեղ բառերն ու պատկերները խոսում են նույն լեզվով։
Սինեմա Սթարը ժամանակակից մշակույթի շարժիչ ուժերից է։ Այն մի վայր է, որտեղ խաչվում են համաշխարհային և տեղական կինոարվեստի ուղիները։ Սինեմա սթարը ներկայացնում է ոչ միայն նորագույն համաշխարհային ֆիլմերը, այլև նպաստում է հայկական ֆիլմերի տարածմանը՝ կազմակերպելով հատուկ ցուցադրություններ և միջոցառումներ։
Գոհար Նալբանդյանն ասում է, որ ակտիվորեն գործակցում են նաև տեղական հեղինակների, արվեստագետների և փառատոների հետ՝ նպաստելով մշակույթի հասանելիությանը և արդիականացմանը.
«Սինեմա Սթարը, որպես Հայաստանում առաջին մուլտիպլեքս և միակ կինոթատրոնների ցանց, ուներ կարևոր առաքելություն՝ վերականգնել երևանցիների սերը և հետաքրքրությունը կինոյի և կինոթատրոն այցելելու հանդեպ։ Կինոթատրոնն ապահովել է բարձրորակ առաջադեմ տեխնոլոգիայով, միջազգային ստանդարտներին համապատասխան հարմարավետ միջավայրով, շաբաթական պարբերականությամբ համաշխարհային և տեղական ֆիլմերի պրեմիերաներ, ինչն ակնհայտ նոր շունչ է հաղորդել տեղական կինոմշակույթին»։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի Մարկետինգի և Գովազդի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանը վստահ է, որ նոր սերնդին ներգրավելու համար պետք է խոսել նրանց լեզվով՝ ինտերակտիվ ձևաչափերով, թվային հարթակներով, ժամանակակից պատմություններով։ Գիրքն ու ֆիլմը պետք է դառնան ոչ թե պարտադիր «սովորություն», այլ հետաքրքիր փորձառություն։
Կարդացեք նաև
- ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ / Newmag Summerfest2025-ը կանցկացվի երկու օր ու գիշեր՝ նոր ու անսպասելի կոնցեպտով (թիզեր)
- Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի գիրք» մանկապատանեկան փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Պոետն ու հոտը». գիրք, որը կուղեկցի ձեզ դեպի բույրերի զարմանահրաշ աշխարհ (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գիրքը (թրեյլեր)
- Newmag summerfest-ին Երազ մատենաշարը կներկայացնի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» պատկերագիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» գիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Ֆրեդրիկ Բաքմանի «Բրիտ-Մարին գալիս է քաղաք» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին Երազ մատենաշարը կներկայացնի Սերենելա Կուարելոյի, Ալեսիո Ալչինիի «Անհետագիտարան» գիրքը (թրեյլեր)
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
