Անգլիական այգի

Վարդան Կարապետյան

12800 ֏

Նկարագրություն

Ավելի քան 175 տարի Անգլիական այգին անփոփոխ կանգնած է Երևանի սրտում, մինչդեռ դրա շուրջ փոխվել են կայսրություններ, վարչակարգեր, անուններ ու սահմաններ։


Այս գիրքը միավորում է այգին բացահայտելու տարբեր ճանապարհներ՝ այգիների ու դրախտի մասին մարդկային վաղեմի երազանքից մինչև այգու վերափոխումների վերակազմությունը՝ փաստաթղթերի, լուսանկարների, քարտեզների ու պահպանված հիշողությունների միջոցով։ Այն առաջարկում է գրողի հայացքով շրջել հիշողության, առասպելի և ժամանակակից քաղաքի համընկնող աշխարհագրություններում, դիտարկել, զարմանալ, լսել, երևակայել և այգին բացահայտել նորովի։


Գիրքն այգին դիտարկում է որպես կենդանի օրգանիզմ, որտեղ մարդկային ու բուսական պատմությունները միասին են աճել, և հարց է բարձրացնում՝ ի՞նչ կարող է պահպանել այգին այն ամենից, ինչ քաղաքը մոռանում է։


Այգուն ուշադիր նայելը հենց Երևանը կարդալն է։

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը

The English Park An Ecology of Memory in Yerevan

ISBN

978-9939-1-2338-7

Հրատարակության տարին

2026

Էջերի քանակը

199

Չափսը

20x24, փափուկ կազմ

Կատեգորիա

Անգլերեն

Տարածել

Կարծիքներ (0 Կարծիքներ )

img

Կարծիքներ չկան

Թողնել կարծիք

Տես նաև

Կարդա նաև