JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակներ

Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)

11/20/2026

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է երեք լատվիական վեպ՝ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը», Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» և Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը»։ Լատվիացի կին գրողների վեպերը ժամանակակից մարդու միայնության, մանկության տրավմաների ու սերունդների կապի մասին են։ Գրքերի հեռուստաշնորհանդեսը եղել է Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։

Գրքերն ընթերցողներին ներկայացրել է թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը։ «Սառուցյալ օվկիանոս» վեպի իրադարձությունները տեղի են ունենում քսաներորդ դարի պատմական կարևոր ժամանակաշրջաններում։ Պատմության կենտրոնում բարեկեցիկ լատվիական մի ընտանիք է։ Ամեն ինչ փոխվում է, երբ ընտանիքի մորն ու հորն աքսորում են. 

«Վիպակում մի ընտանիքի պատմություն է՝ սկսած անկախ Լատվիայի սովետական անցումից, մինչև մեր օրերի անկախացումը։ Հեղինակը ներկայացնում է, թե տարբեր իրադարձություններից հետո ինչպես են փոխվում ընտանեկան հարաբերությունները, ինչ տրավմաների են ենթարկվում ծնողները, երեխաները։ Հեղինակը գրել է իր տատիկի ու մոր մասին։ Վերջում հայտնվում է նաև հեղինակը, որի ջանքերով ընտանիքը մասամբ վերամիավորվում է»։

Նաիրա Խաչատրյանն ասում է, որ լատվիական գրականության մեջ աքսորի թեման շատ ակտուալ է, քանի որ չկա ընտանիք, որն առնչություն չի ունեցել աքսորին. «Հետաքրքիր է, որ ազնվական դաստիարակություն ստացած, բերեկեցիկ կյանքով ապրած կինն իր ապրելակերպը չի փոխում նաև աքսորում։ Նա չի կոտրվում, չի հանձնվում ու վերադառնալով տեսնում է, որ ընտանիքը, հատկապես երեխաները շատ են փոխվել։

Գիրքը փոքր է, բայց շատ բազմաշերտ, վառ զգացմունքներով, խիտ իրադարձություններով։ Վեպի վերնագիրը բնորոշում է այն սառնությունը, որը մարդկանց հոգիներում է։ Պատմությունը մեզ սովորեցնում է ուշադիր լինել մտերիմների զգացմունքներին ու հույզերին»։

Երկրորդ վիպակը կոչվում է «Ագռավները»։ Գլխավոր հերոսուհիները մայր ու դուստր են՝ մանկատան սանն ու իր աղջիկը։ Աղջիկը դուրս է գալիս մանկատնից միայն ֆիզիկապես, քանի որ ունենալով սիրող ամուսին, երեխա, միևնույն է, չի հաղթահարում ներքին խնդիրները։ Թարգմանիչն ասում է, որ բոլոր երեք գրքերը փոքր մարդու, նրանց հույզերի, ապրումների  մասին են։

Երրորդ գիրքը՝ «Ընկերության տարիֆը», մարդու միայնության, սոցիումում ինտեգրվելու բարդությունների մասին է։ Հերոսներն ունեն մասնագիտություն, աշխատանք, բայց մենակ են։ Այս պատմության մեջ էլ սերունդների անհամաձայնությունն է, ծնողների մեծ երազանքները չիրականացրած զավակները, որոնք ճնշվում այդ վերաբերմունքից ու իրենց զգում միայնակ։ Վարձավճարով ընկեր գտնելու ծրագրի միջոցով միայնակ մարդիկ բացահայտում են իրենց ու իրենց կողքին գտնվող մարդկանց։

Տարածել

Ագռավները
Ագռավները

Լաուրա Վինոգրադովա

5800 ֏

Նկարագրություն

Սաննան իր 14-րդ տարեդարձը դիմավորում է մանկատանը։ Նա հետագայում կարողանում է դուրս գալ այդ ծանր աշխարհից, սակայն մանկատան դրոշմը շարունակում է ուղեկցել նրան՝ խանգարելով հավատալ, որ ինքն էլ է արժանի սիրո, երջանկության և սեփական տան։ 

Տարիներ անց Սաննայի դուստրը՝ Լիան, մեծանում է սիրող ընտանիքում, սակայն նույնպես ստիպված է ինքն իրեն պաշտպանել մի աշխարհում, որտեղ «այլ» լինելը հաճախ ընդունվում է նախապաշարմունքով և նույնիսկ ատելությամբ։  Ինչպե՞ս ընդունել սեփական ինքնությունը, եթե շրջապատը հրաժարվում է ընդունել քեզ։ 

Հնարավո՞ր է հաղթահարել անցյալի ցավը և գտնել այն վայրը, որը մարդ իր տունն է համարում։  «Ագռավները» վեպը հուզիչ պատմություն է մանկության վերքերի, ինքնության որոնման, մայր ու դուստր կապի, ընտանեկան հիշողության և ընդունված լինելու ցանկության մասին։ 

Սառուցյալ օվկիանոսը
Սառուցյալ օվկիանոսը

Դացե Վիգանտե

4800 ֏

Նկարագրություն

Երբ ընտանիքի պատմության մեջ կա ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում, այդ լռությունը ժառանգում են սերունդները։ 1978 թվական։ Մառան ամեն օր այցելում է ծերանոցում ապրող մորը՝ Իրմային։ Կյանքի վերջում Իրման սկսում է հիշել այն, ինչը տարիներ շարունակ փորձել էր մոռանալ՝ 1941-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սերը, մասնատված ընտանիքը և այն մեղքը, որը միշտ մնաց իր հետ։ 


Վեպը միահյուսում է երեք կանանց՝ տատիկի, մոր և դստեր ճակատագրերը։ Պատմական ողբերգությունը մարդկանց ներսում շարունակում է ապրել նույնիսկ տասնամյակներ անց։ «Սառուցյալ օվկիանոսը» ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի պատմություն է, որտեղ ամենակարևոր պայքարը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։

Ընկերոջ տարիֆը
Ընկերոջ տարիֆը

Աստրա Ֆիլիպսոնե

5800 ֏

Նկարագրություն

Ի՞նչ արժի իսկական ընկերությունը, եթե այն կարելի է գնել մեկ օրվա համար։ Գործազուրկ, միայնությանը վաղուց հարմարված Նատան աշխատանքի առաջարկ է ստանում՝ դառնալ «վարձով ընկեր»։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է․ լսել, զրուցել, ժամանակ անցկացնել։ Սակայն յուրաքանչյուր հանդիպում բացահայտում է մի նոր կյանք, նոր ճակատագիր ու նոր գաղտնիք։


Նատայի հաճախորդները տարբեր են՝ միայնակ դեռահաս, տարեց կին, ընտանիքի ներսում մոլորված մարդ, հաջողակ, բայց դատարկության զգացումով գործարար... Նրանցից յուրաքանչյուրը գալիս է ոչ թե պարզապես զրուցելու համար, այլ որ իրեն լսեն, ընդունեն ու հասկանան։ Այդ հանդիպումների ընթացքում փոխվում է նաև հենց Նատան՝ վերագտնելով մարդկանց և ինքն իրեն։ Նա ստանում է այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է ընկերությունը սահմանել ժամավճարով։


«Ընկերոջ տարիֆը» ժամանակակից, հումորով և հուզիչ վիպակ է միայնության, մարդկային կապերի, վստահության և թվային դարաշրջանում իրական մտերմության արժեքի մասին։