FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիր

Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)

10/01/2026

newmag-y-n

Francofest 2026-ին Newmag-ը կներկայացնի Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» վեպը։ Հատուկ գրքի շնորհանդեսի և ֆրանկոֆոն գրքատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանի հեղինակը։

Նինա Սիմոնի Mr. Bojangles-ը հնչում է մռայլ ու անհուսալի միջավայրում, իսկ նրանք պարում են։ Պտտվում են, ծիծաղում, ապրում իրենց ստեղծած մոգական աշխարհի կանոններով։ Երգը, որ դարձել է ուրախություն սփռելու խորհրդանիշ, նրանց կյանքը վերածում է գլխապտույտ առաջացնող անվերջ տոնի։

Բուրդոն Mr. Bojangles երգը հայտնաբերել էր վեպը գրելուց երկու ամիս առաջ. «Միշտ նույն ազդեցությունն էր թողնում ինձ վրա, երբ գրում էի, ներսումս ինչ-որ բան դողում էր։ Եվայդ դողն անհրաժեշտ էր այն տոնի համար, որը ցանկանում էի տալ գրքին»։ 

Այս խելահեղ, բանաստեղծական ու միաժամանակ դառնահամ պատմությունը սիրո, երևակայության, խելագարության և մի ընտանիքի մասին է, որի կյանքը վաղուց սովորական կանոններով չի ընթանում։

Բուրդոն պատմում է մի ընտանիքի մասին, որի տանը տեղ կա միայն հաճույքի, երևակայության, ընկերների և երեկույթների համար։ Այս խելահեղ պարահանդեսը ղեկավարում է անկանխատեսելի ու էքսցենտրիկ մայրը։ Ամուսինն ու որդին հիացմունքով հետևում են նրա խենթություններին և ներքաշվում պոեզիայի ու պատրանքների մի հորձանուտ, որտեղ ամեն օրը կարող է վերածվել տոնի։

Բայց այդ անվերջ թվացող հորձանուտն ունի իր սահմանը։ Մի օր տան արտասովոր տիրու հինանցնում է բանականության սահմանագիծը։ Այն, ինչ երեխայի համար զվարճալի ու հիասքանչ է, հոր աչքում աստիճանաբար դառնում է ճեղք, ապա՝ անդունդ։

Սա Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» վեպի աշխարհն է՝ շամպայնի բույրով փրփրուն, խելահեղ ու բանաստեղծական, բայց հետտոնական դառնահամով. «Ես ի սկզբանե ուզում էի ինչ-որ բանաստեղծական պատում ստեղծել՝ երեխայի լեզվով ևանմեղությամբ»:

Գլխավոր հերոսի երեխան պատմության մեջ երկրորդ հայացքն է․ նա հիանում է մոր խենթություններով, մինչդեռ հայրը հասկանում է, որ ճեղքը վերածվում է բացվածքի, հետո՝ անդունդի։

Ֆրանսիացի ժամանակակից գրողը մինչև գրականությամբ զբաղվելը աշխատել է անշարժ գույքի ոլորտում։ Աշխատանքը կորցնելուց հետո որոշել է ամբողջությամբ նվիրվել գրականությանը։ 

Ըստ Le Figaro-ի, Բուրդոն գրականություն մուտք է գործել պարզ, գեղեցիկ, խելահեղ ու տխուր միպատմությամբ։ Նրա առաջին՝ մռայլ ու ծավալուն վեպը, որի վրա երկու տարի էր աշխատել, հրատարակիչները մերժել էին։ Իսկ հետո, ծնողների մոտ՝ Իսպանիայում բնակվելիս, Բուրդոն ընդամենը յոթ շաբաթում գրել է միանգամայն այլ պատմություն՝ թեթև, խենթ ու բանաստեղծական։ «Բոժանգլզին սպասելիս» վեպը հրատարակվել է 2016-ին և դարձել համաֆրանսիական բեսթսելլեր, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆրանս-բելգիական ֆիլմ։

Գիրքն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների՝ Grand Prix RTL-Lire, France Culture–Télérama, Prix du Roman France Télévisions, Prix Emmanuel-Roblès։


FRANCOFEST2026-Ի ԾՐԱԳԻՐԸ


Յուրօրինակ վեպը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Վահագն Աթաբեկյանը։ Գլխավոր գործընկեր՝ Սինեմա Սթար Արմենիա

«Բոժանգլզին սպասելիս» վեպի շնորհանդեսը Francofest2026-ին է, հոկտեմբերի 10-ին, 18:00, Կոնգրես հյուրանոցում։ Փառատոնի պատվավոր հյուրերից է նաև հեղինակը, որը Հայաստան է ժամանում հատուկ ֆեստի համար՝ գրքարշավով։

Տարածել

Բոժանգլզին սպասելիս
Բոժանգլզին սպասելիս

Օլիվիե Բուրդո

5800 ֏

Նկարագրություն

Նրանք պարում են Նինա Սիմոնի Mr. Bojangles երգի հնչյունների ներքո։ Նրանց որդին հիացմունքով հետևում է պարին։ Նրանց սերը մոգական է, գլխապտույտ առաջացնող մի անվերջ տոն։ Նրանց տանը տեղ կա միայն հաճույքի, երևակայության ու ընկերների համար։ Այս խելահեղ պարահանդեսը ղեկավարում է անկանխատեսելի ու էքսցենտրիկ մայրը։ Նա ամուսնուն ու որդուն անդադար ներքաշում է պոեզիայի ու պատրանքների մի հորձանուտ։ Սակայն տան արտասովոր տիրուհին մի օր անցնում է բանականության սահմանը։ Եվ հայր ու որդի անում են ամեն ինչ՝ անխուսափելին կանխելու, տոնը շարունակելու համար։ Խելահեղ սերը երբեք այսքան արժանի չի եղել իր անվանը։