Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի Ռապսոդիա անցյալի թողած հետքերի մասին՝ «Երբ Սեսիլը» (թրեյլեր)
10/02/2026
Ֆիլիպ Մարչևսկու «Երբ Սեսիլը» վեպը կորստի մասին անձնական, մելամաղձոտ և խորապես մարդկային պատմություն է։ 27 տարեկանում ավիավթարից զոհված Սեսիլը սիրելիի կյանքում թողնում է մի մեծ բաց, որը ժամանակի ընթացքում չի անհետանում, այլ փոխակերպվում է հիշողության, երևակայության և մոլուցքի։
Վեպի հերոսը երիտասարդ տարիներին կարճատև սիրավեպ է ունեցել Սեսիլի հետ։ Նրա մահից հետո Սեսիլի ներկայությունը շարունակում է ապրել հերոսի հիշողությունում՝ միաժամանակ դառնալով ավելի անորոշ, ավելի հեռավոր և ավելի ցավոտ։ Հիշողությունները ժամ առ ժամ խամրում են, իսկ Սեսիլի բացակայությունն այնքան անբնական ու անարդար է թվում, որ ծնվում է անհավանական հարցը․ իսկ եթե նա չի մահացել, իսկ եթե տարածաժամանակային ինչ-որ հնարքով վերադարձել է։
Մի օր հերոսը փողոցում տեսնում է Սեսիլին չափազանց նման մի կնոջ և սկսում հետևել նրան։ Այդ պահից կորստի զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի։ Հերոսը սկսում է երևակայել այն հազարավոր հնարավոր կյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել, եթե չմահանար։ Նա մի անգամ է մահանում, սակայն հերոսն իր մտքում կրկին ու կրկին վերապրում է այդ մահը՝ պատկերացնելով նաև այն բոլոր այլընտրանքային կյանքերը, որոնք երբեք չեն իրականացել։
Ֆիլիպ Մարչևսկու վեպը սկսվում է Մորիս Բլանշոյի փիլիսոփայական մտքից․ «Նա, ով ուզում է մտապահել, պիտի ապավինի մոռացությանը»։ Այս միտքը դառնում է գրքի գլխավոր ուղերձը։ Ի՞նչ է տեղի ունենում մեր հիշողությունների հետ, երբ ժամանակը սկսում է ջնջել սիրելի մարդկանց դիմագծերը։ Ինչպե՞ս ենք մտապահում նրանց, ովքեր հեռացել են, անհետացել կամ այլևս չեն կարող վերադառնալ:
«Երբ Սեսիլը» առանձնանում է նաև իր բովանդակային կառուցվածքով։ Վեպը գրված է մեկ՝ երկար, գրեթե չընդհատվող նախադասությամբ։ Այստեղ չկա վերջակետ, որովհետև, ըստ գրողի, վերջակետը կարող էր նշանակել Սեսիլի մահը, նրա ներկայության և հիշողության վերջնական ավարտը.
«Նա մի անգամ է մահանում, բայց հերոսի գլխում նա հազար անգամ է մահանում ու հազար կյանք ապրում, հազար ընտրություն անում, չէ՞ որ եթե հազար անգամ մահանա, հազար կյանք էլ կունենա»։
Այդ շարունակվող նախադասությունը դառնում է հերոսի գիտակցության հոսքը՝ մի տարածք, որտեղ անցյալը, ներկան, հնարավոր ապագան և երևակայությունը մշտապես միախառնվում են իրար։
«Երբ Սեսիլը» գիրքը հենց այդ փորձն է՝ բառերի միջոցով պահպանելու մեկ մարդու ներկայությունը և անձնական կորուստը վերածելու համամարդկային պատմության.
«Գրականությունը չի կարող նրան վերադարձնել, բայց կարող է երկարացնել նրա գոյությունը։ Գրականությունը ձև է տալիս գոյությանը»։
Ֆիլիպ Մարչևսկին բելգիացի գրող է։ Մինչև գրականությամբ զբաղվելը նա 6 տարի ուսումնասիրել է կոգնիտիվ նյարդահոգեբանություն, ապա 16 տարի աշխատել որպես գրավաճառ Լիեժում։ Նրա ստեղծագործությունների կենտրոնում հիշողությունն ու մոռացությունն են, տարածությունը, ժամանակը և մարդու ներաշխարհը։ 2021 թվականին «Արևադարձային մարմին» վեպն արժանացել է «Վիկտոր Ռոսելի» հեղինակավոր մրցանակին, իսկ «Երբ Սեսիլը» 2025֊ին ստացել է Եվրոպական միության գրական մրցանակի ժյուրիի հատուկ հիշատակումը։
Վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Վահագն Աթաբեկյանը։
«Երբ Սեսիլը» հրատարակվել է Եվրոպական միության գրական մրցանակի աջակցությամբ։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Francofest-ի շրջանակում, որին ներկա կլինի գրքի հեղինակը՝ Ֆիլիպ Մարչևսկին։ Սա ընթերցողների համար հնարավորություն է ծանոթանալ նոր գրքին, հանդիպելու հեղինակին և լսել վեպի ստեղծման պատմությունը, գրականության, հիշողության ու կորստի մասին նրա մտքերը։
Ֆիլիպ Մարչևսկի
4800 ֏
Նկարագրություն
Սեսիլը զոհվել է 27 տարեկանում, ավիավթարից։ Գրքի գլխավոր հերոսը, որը երիտասարդ տարիներին կարճատևսիրավեպ է ունեցել Սեսիլի հետ, նրա մահից հետո էլ զգում է նրա անորոշ, գրեթե մեղմ ներկայությունը։ Եվ քիչ-քիչ հենցհուշն է սկսում խամրել։ Սակայն մի օր փողոցում նա տեսնում է Սեսիլին շատ նման մի կնոջ։ Սկսում է հետևելանծանոթուհուն․իսկ եթե իսկապե՞ս Սեսիլն է, որը վերադարձել է տարածաժամանակային ինչ-որ հնարքով։Բացակայության զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի, և նա երևակայում է այն հազարավոր հնարավորկյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել։
Հեղինակը վեպը կառուցել է որպես մեկ երկար, գրեթե չընդհատվող նախադասություն, կարծես, չի ուզում վերջակետդնել, որովհետև վերջակետը կնշանակի Սեսիլի ներկայության ավարտը։ Ի՞նչ տեղ ենք մեր ներսում հատկացնումնրանց, ում սիրել ենք, նրանց, ովքեր հեռացել են, նրանց, ովքեր անհետացել են։ Ֆիլիպ Մարչևսկին պատմում էհիշողության և մոռացության հարաբերության մասին։
Կարդա նաև
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)
Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)