FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի ֆրանկոֆոն հ

Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի ֆրանկոֆոն հեղինակավոր գրական մրցանակների արժանացած Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը (թրեյլեր)

10/03/2026

newmag-y-n

Newmag-ը հայերեն է հրատարակել լիբանանցի ֆրանկոֆոն գրող Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Francofest-ի շրջանակում՝ հոկտեմբերի 10-ին, իսկ հեղինակը հատուկ այս առիթով կայցելի Հայաստան գրքարշավով և կհանդիպի հայ ընթերցողներին։

Թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով ապրող տղան ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ուկարգը, որոնք բացակայում են իրական աշխարհում։ Նրա երևակայությունը ստեղծում է սեփական թագավորությունները, որտեղ ամեն ինչ ունի իր տեղն ու նշանակությունը, իսկ պատմության հերոսները՝ իրենց փառքն ու մեծությունը։

1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։ Ընտանեկան հավաքույթներ, ամառներ՝ լեռներում, առաջին սեր, երկար զրույցներ ու խաղեր․ թվում է՝ ոչինչ չի կարող խախտել այդ կյանքի բնական ընթացքը։ Սակայն պատերազմն արդեն մոտենում է՝ սկզբում որպես ստվեր, հետո արդեն իրականություն, որն արմատապես փոխում է մարդկանց առօրյան։ Պատերազմը փլուզում է գլխավոր հերոս տղայի երևակայական թագավորությունները և ազդարարում նրա մանկության ավարտը։

«Անունն արքայացը» ինքնակենսագրական վեպ է կորսված Լիբանանի, պատանեկությանավարտի, հիշողության, պատերազմների և հաղթանակած հերոսների մասին։ Գրքի պատումը միաժամանակ անձնական է և պատմական․ այն ներկայացնում է մի սերնդի մանկությունը, որի աշխարհը փլուզվում է ոչ միայն պատերազմի պատճառով, այլև այն պահից, երբ հերոսը սկսում է տեսնել պատմության իրական դեմքը։

«Ես տարված էի էպոսների, թագավորների, Նապոլեոնի, Մակեդոնացու մասին մտորումներով։ Ես լիովին կտրված էի իմ ժամանակից, լիովին շեղված էի։ Եվ հանկարծ բախվում եմ պատերազմին, այն ինձ արթնացնում է։ Այն, ինչ իմ երազներում էր, դառնում է իրականություն։ Փշրված պատրանքներ, պատերազմի պատճառով խեղված պատանեկություն»,– պատմել է գրքի հեղինակը՝ Շարիֆ Մաժդալանին։

Մաժդալանին վեպը համարում է իր ամենաինտիմ գիրքը, որի էջերում մանկության հմայքը աստիճանաբար տեղի է տալիս իրականության դաժանությանը, իսկ երևակայական կայսրությունների կողքին փլուզվում է նաև հերոսի հայրենի երկիրը։

Գրքի յուրաքանչյուր միտք արժանի է հիշատակման։ Գրողը կարողացել է բառերի միջոցով ցույց տալ, ինչն անհնար է պատմել բարձրաձայն. «Գալիք մեծ արհավիրքները հասունանում էին, բայց այսօր այդ ամենը վերանայելիս տպավորություն է ստեղծվում, թե ոչ ոքի հոգը չէր. մարդիկ խնջույքներ էին անում, ասես, արտառոց ոչինչ չկար, գնում էին թատրոն ու համերգ, ասես, իրենք իրենց համոզելով, որ այդ փառավոր տարիների բարեկեցությունը կտևի հավերժ»։

Շարիֆ Մաժդալանին լիբանանցի ֆրանսագիր գրող, գրականագետ և պրոֆեսոր է։ Գրականություն է ուսանել Էքս ան Պրովանսի համալսարանում։ Վերադառնալով Լիբանան՝ դասավանդել է Բալամանդի, ապա՝ Բեյրութի Սեն Ժոզեֆի համալսարանում, որտեղ 1999-2008 թվականներին ղեկավարել է ֆրանսիական գրականության ամբիոնը։

Մաժդալանիի վեպերն ընդգրկվել են ֆրանսիական և ֆրանկոֆոն հեղինակավոր գրական մրցանակների՝ «Գոնկուրի», «Ռենոդոյի», «Ֆեմինայի», «Մեդիչիի», «Վեպլերի», «Ժան Ժիոնոյի», «Վալերի Լարբոյի» և «Ժոզեֆ Քեսելի» ընտրացանկերում։ «Անունն արքայաց» վեպը 2025 թվականի «Գոնկուր» մրցանակի կարճ ցանկում էր և արժանացել է «Գոնկուր Հայաստանի» մրցանակին։

Վեպը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Վահագն Աթաբեկյանը։ Հայերեն հրատարակությունն իրականացվել է Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի «Հրատարակության աջակցության ծրագրի» ֆինանսական օժանդակությամբ։

«Անունն արքայաց» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Francofest-ի շրջանակում՝ հոկտեմբերի 10-ին, Կոնգրես հյուրանոցում։ Շարիֆ Մաժդալանին հատուկ այս առիթով կայցելի Հայաստան և կհանդիպի հայ ընթերցողներին։


FRANCOFEST2026-Ի ԾՐԱԳԻՐԸ


Francofest-ի մուտքն ազատ է։ Փառատոնում «Անունն արքայացը» հնարավոր կլինի գնել զեղչով և հեղինակի ստորագրությամբ։

Տարածել