Հեղինակ
Շարիֆ Մաժդալանի
Շարիֆ Մաժդալանին (ծնվ. 1960 թ․) լիբանանցի ֆրանսագիր գրող է, գրականագետ և պրոֆեսոր։ Գրականություն է ուսանել Էքս ան Պրովանսի համալսարանում։ Վերադառնալով Լիբանան՝ դասավանդել է Բալամանդի, ապա՝ Բեյրութի Սեն Ժոզեֆի համալսարանում, որտեղ 1999-2008 թթ. ղեկավարել է ֆրանսիական գրականության ամբիոնը։ Նրա վեպերը ֆրանսիական և ֆրանկոֆոն հեղինակավոր գրական մրցանակների՝ «Գոնկուրի» «Ռենոդոյի», «Ֆեմինայի», «Մեդիչիի», «Վեպլերի», «Ժան Ժիոնոյի», «Վալերի Լարբոյի» և «Ժոզեֆ Քեսելի» մրցանակների ընտրացանկերում են։ Նրա «Անունն արքայաց» վեպն ընդգրկվել է 2025 թ. «Գոնկուրի» մրցանակի կարճ ցանկ և ստացել է «Գոնկուր Հայաստանի» դափնին։