Newmag-ը ներկայացնում է իռլանդական ժամանակակից գրականության դեմքերից՝ Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստերը» (թրեյլեր)
09/02/2026
Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստերը» դարձել է The New York Times-ի բեսթսելլեր և ընդգրկվել տարվա լավագույն գրքերի ցանկերում՝ ըստ The New York Times-ի, People-ի և The Washington Post-ի։ Վեպը բարձր գնահատականի է արժանացել նաև գրական մամուլում։
Իրապես կատարյալ գեղարվեստական ստեղծագործություն է. այսպես է նկարագրելլ Los Angeles Times-ի գրախոս Դարին Շտրաուսը Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր» գիրքը։ Publishers Weekly-ն՝ «խիզախ կնոջ տպավորիչ դիմապատկեր»։
Իռլանդական ազդեցիկ վեպ, որը հեղինակը գրել է 13 տարի։ Նորա Վեբստերն այրիանում է 40 տարեկանում ու միայնակ է մնում չորս երեխաների հետ՝ առանց բավարար միջոցների։ Մորիսը՝ նրա կյանքի մեծ սերը, մի ժամանակ Նորային փրկել էր խղճուկ գոյությունից։
Քոլմ Թոյբինը խոսում է տարօրինակ լռության մասին, որը հաստատվում է տանը, երբ չես կարող ամեն օր խոսել այդ մասին։ Չափազանց տխուր էր, չափազանց ծանր։ ցավը ներսումդ է մնում.
«Դու ապրում ես դրա հետ։ Իռլանդական փոքրիկ քաղաքում Նորան պայքարում է վախի, զայրույթի և ինքնության ճգնաժամի դեմ և բացահայտում է երգելու հանդեպ իր սերը։ Եվ Նորայի կյանքում սկսվում է լուռ փոխակերպում։ Քոլմ Թոյբին Այս վեպը վրեժխնդրության փորձ չէ։ Ես երբեք չէի մտածում, որ պետք է պատժեմ կամ մեղադրեմ մորս։ Ես պարզապես ուզում էի հիշողություններիս միջոցով հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում նրա ներսում»։
Վշտի, մայրության, հասարակության պայմանականությունների և կնոջ անկախության մասին վեպն ինքնակենսագրական է, հեղինակը գրել է իր ընտանիքի ու իր մոր մասին.
«Այդ տարիների ընթացքում գրքի մասին մտածում էի գրեթե ամեն օր։ Երբ երեխա ես, տեսնում ես միայն քո ցավը։ Տարիներ անց, երբ գրող ես դառնում, կարող ես փորձել նույն պատմությունը տեսնել մեկ ուրիշի՝ մորդ աչքերով։ Ես փորձեցի հասկանալ, թե ինչ էր նա զգում»։
Քոլմ Թոյբինը ծնվել է 1955 թվականին Իռլանդիայում։ Նա 11 վեպի հեղինակ է, իսկ ստեղծագործությունները հայտնի են հոգեբանական խորը շերտերով, նուրբ լեզվով և մարդկային հարաբերությունների ճշգրիտ պատկերումներով։
Թոյբինի գրքերը երեք անգամ ընդգրկվել են Բուքեր մրցանակի կարճ ցուցակում։ Արժանացել է Costa Novel Award և International Dublin Literary Award մրցանակներին, ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով։
«Նորա Վեբստեր» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Yerevan BookFest2026-ին, սեպտեմբերի 4-ին, 14։00-ին, Ազգային պատկերասրահում։
Փառատոնի օրերին «Նորա Վեբստերը» հնարավոր կլինի ձեռք բերել 30% զեղչով։
Քոլմ Թոյբին
6800 ֏
Նկարագրություն
Նորա Վեբստերը այրիանում է 40 տարեկանում։ Նա մենակ է մնում չորս երեխաների հետ՝ առանց բավարար միջոցների։ Մորիսը՝ նրա կյանքի մեծ սերը, մի ժամանակ Նորային փրկել էր խղճուկ գոյությունից։ Այժմ Նորան սարսափում է, որ կրկին կվերադառնա այն աշխարհ, որից մեծ դժվարությամբ էր ազատվել։ Իռլանդական փոքրիկ քաղաքում, որտեղ անձնական կյանքը շքեղություն է, Նորան փորձում է իր վիշտը պահել միայն իր ներսում, որդիներն էլ լուռ սգում են հոր մահը, որի բացակայությունը դեռ լիովին չեն գտակցում։ Նորան պայքարում է վախի, զայրույթի և ինքնության ճգնաժամի դեմ։ Այդ ընթացքում նրա ներսում գլուխ է բարձրացնում մի նոր ինքնություն․ նա նորից բացահայտում է երգելու հանդեպ իր սերը։ Նորայի կյանքում սկսվում է լուռ փոխակերպում։ Այս վեպը ազդեցիկ պատմություն է վշտի, մայրության, հասարակության պայմանականությունների և կնոջ անկախության մասին։
Կարդա նաև
Ուսումնական տարվան ընդառաջ C-Quadrat Ampega ընկերությունը 500 նոր գիրք է նվիրել Հայաստանի 10 մարզերի գրադարաններին
«Երբ գալիս է սեպտեմբերը». «Երազ» մանկական մատենաշարը նոր ձևաչափով բացեց գրական սեզոնն ու ներկայացրեց 5 նոր գիրք
Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին». Ֆրեդրիկ Բաքմանի (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են Մեգան Մակդոնալդի հայտնի շարքը հայերեն. «Ջուդի Մուդին տրամ չունի» (թրեյլեր)