Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փար

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)

05/22/2025

newmag-y-n

Ժամանակակից գրքեր ու բեսթելլերներ կլինեն նաև Աշտարակի տարածաշրջանի մի շարք համայնքների գրադարաններում: Newmag հրատարակչության և «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները նվեր ստացան 500 գիրք:


Նոր Երզնկայի գրադարանն ունի 7387 գիրք, մոտ 400 ընթերցող, Փարպիի գրադարանը՝ 8500 գիրք, 40 ընթերցող, իսկ Կարբիինը՝ 8005 գիրք, 100 ընթերցող և Օշականը՝ 16360 գիրք ու 100 ընթերցող:


«Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, կարևորելով այս նախաձեռնությունը, նշեց, որ մեկ գիրքը կյանք է փոխում. 


«Ես ծնվել, մեծացել եմ Նոր Երզնկա գյուղում և ընտրություն կատարելիս, թե որ համայքներին կարող ենք գրքեր նվիրել, մի փոքր եղել է նաև իմ դերակատարությունը: Շատ-շատ եմ կարևորում այս նաձեռնությունը։ Շատ ուրախ եմ, որ այս համայքներում մեր ներդրումը կունենանք՝ ընթերցանության տարածման գործում: 

Եթե անգամ, մեկ երեխա, մեկ պատանի, մեկ երիտասարդ Newmag-ի այս հիասքանչ նախաձեռնության շնորհիվ մոտենա գրքին, մենք կարող ենք համարել, որ ամեն ինչ հիասքանչ է: Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս նախաձեռնության շնորհիվ նոր ընթերցողներ են ավելանում: Ուզում եմ վստահ լինել, որ դրա կարիքն իսկապես կա, ու այդ գրքերը չեն հայտնվի գրադարանում ու մնան դարակներում»:


«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ սա երկրորդ գրքանվիրատվությունն է: Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի խոսքով, «Վերածնունդի» հետ նախաձեռնությունը կշարունակվի ևս 3 համայնքային գրադարանների համար. 


«Վստահ եմ, որ մեր 500 գրքերից յուրաքանչյուրը կգտնի իր ընթերցողին: Այն համայքներում, ուր կհասնեն մեր գրքերը, գրադարաներում կձևավորվեն ընտանեկան միջավայրեր, գրքի շուրջ կվերականգնվի ջերմ ու ընտանեկան մթնոլորտը, որը եղել է նախկինում։ 

Վստահեցնում ենք, որ այս գրքերն ընտրված ու կազմված են խնամքով: Մեր խմբագիրները, դիզայներներն ու սրբագրիչները շատ երկար ու մանրակրկիտ աշխատում են յուրաքանչյուր գրքի վրա: Հուսով ենք, որ դա կնկատվի ու կգնահատվի, կձևավորվի ընթարցանության նոր մշակույթ այդ համայնքերում»:


Աշտարակի մշակույթի պալատի տնօրեն Մարիաննա Մկրտչյանն ընդգծեց ժամանակակից ու որակյալ գրականությունը նաև մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:


Միջոցառմանը ելույթ ունեցան Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները և Փարպի բնակավայրի պարի խմբակը: Վերջում Աշտարակի համայնքապետարանն ու Աշտարակի մշակույթի պալատը շնորհակալագրեր հանձնեցին Newmag-ին ու «Վերածնունդ» հիմնադրամին։


Կարդացեք նաև

Տարածել