BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
05/19/2025

Newmag-ը շարունակում է իր եզակի նախաձեռնությունը՝ նվիրաբերելով համայնքային գրադարաններին նոր ու ժամանակակից գրքեր։ Book donation-ին միացել է «Վերածնունդ» հիմնադրամը և առաջիկայում մի շարք գրադարաններ կհամալրվեն 500 կտոր գրականությամբ։
Մոտ մեկ տարի առաջ Newmag-ը սկսեց Book donation նախաձեռնությունը։ Գրական աննախադեպ ծրագիրը գրքեր է նվիրաբերում Հայաստանի համայնքային գրադարաններին։ Նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար հրատարակչությունը դիմում է մասնավոր ընկերությունների։ Book donation-ի նպատակն է աջակցել տեղական համայնքներին և վերականգնել գրադարանի ֆոնդային հավաքածուն:
Առաջիկա book donation-ները տեղի են ունենալու «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ։ Ըստ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, նոր ու ժամանակակից գրքերով կհամալրվեն մի շարք գրադարաններ, առաջին կանգառը Վայքի համանքային գրադարանն էր, որոնք ստացան 500 գիրք.
«Այս ընթացքում համայնքները փորձել են իրենց չափով, իրենց կարողություններով համալրել գրադարանները։ Մենք որոշեցինք նախաձեռնել այս ծրագիրը, որի նպատակը հետևյալն է՝ մասնավոր ընկերությունների, մասնավոր հիմնադրամների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթեներում ներառվեն համայնքային գրադարանների գրական ֆոնդի թարմացումը։ Ես հուսով եմ, որ գրքերն օգտակար կլինեն ընթերցողների համար»։
Գրադարաններին ժամանակակից բովանդակությամբ համալրելու շարքը հիմնադրամն ու հրատարակչությունը սկսում են Վայքի համայնքային գրադարանից, ինչն ամենևին պատահական չէ՝ նկատում է «Վերածնունդի» տնօրեն Հակոբ Հակոբյանն ու ավելացնում՝ հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մի քանի տարի ապրել է Վայքում, հաճախել նույն այն մշակութային տուն, որտեղ տեղի ունեցավ գրքի նվիրատվության արարողությունը.
«Մեր հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի համար սա կարևոր նախաձեռնություն է, ու հենց իր ցանկությունն էր, որ գրքի նվիրատվությունների շարքը սկսում ենք Վայքի համայնքային գրադարանից։ Երևակայելու, երազելու, քո երազանքը, ուրիշի երազանքներն իրագործելու համար շատ կարևոր է ընթերցանությունը։ Եվ սա ես հասկացա, երբ ընթերցեցի «Խորհրդավոր կղզին»։ Իմ հաջողությունների հիմնական խորհրդանիշը հենց գիրքն է։ Համոզված եմ, որ գրադարան այցելող հազարավոր երեխաների, պատանիների, երիտասարդների կյանքը կփոխի, ինչպես իմ դեպքում եղավ։ Newmag-ին ևս շնորհակալ ենք նման կարևոր նախաձեռնության գաղափարի համար»։
Վայքի համայնքային գրադարանում մեծահասակաների բաժնում կա 500 բաժանորդ, 250 էլ՝ մանկապատանեկանում։ Ըստ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, սովորաբար երեխաները գրադարան այցելում են մայրիկի ուղեկցությամբ, սակայն պետք է հայրիկները ևս ոչ միայն խրախուսեն ընթերցանությունը, այլև փոքրերին անձամբ ուղեկցեն գրադարան.
«Մեր գրադարաններն ու ընթերցասրահներն այն միջավայրն են, որտեղ ընտանիքը, ղեկավար համակարգը, տարբեր սերունդների ներկայացուցիչներ կարող են հավաքվել մի հարկի տակ։ Մենք կարևորում ենք ոչ միայն գրքերի բովանդակությունը, այլև տպագրական որակը, որպեսզի ընթերցողները հաճույքով գիրքը վերցնեն իրենց ձեռքը»։
Վայքի համայնքային գրադարանում հյուրերին դիմավորել են մշակութային տան սաները, իսկ ավարտին Newmag-ին ու «Վերածնունդ» հիմնադրամին հանձնել են շնորհակալագրեր։
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
