Book donation/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Գյումրիի կենտրոնական գրադարանը ստացավ 500 գիրք (լուսանկարներ)
08/13/2025
Երիտասարդության օրվա առիթով ՎՏԲ-Հայաստան Բանկը Newmag հրատարակչության հետ 500 գիրք նվիրեց Գյումրիի «Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ին։


Գրադարանն ունի 4 մասնաճյուղ։ Ընդհանուր առմամբ, մասնաճյուղերն ունեն չորս հազարից ավելի ընթերցող։ Անցյալ տարի գրադարանը ձեռք է բերել նաև Newmag հրատարակչության գրքերից, որոնք ունեն մեծ պահանջարկ։


Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հայտնեց, որ համայնքային գրադարանի ամենամեծ համալրումը մինչև հիմա չի գերազանցել 100 գիրքը։ Դրանք հիմնականում եղել են հին հրատարակություններ.
«Այս 500 գրքերը մեզ համար անգին քար են։ Newmag հրատարակչության գրքերը շատ պահանջված են։ Մենք անցյալ տարի ենք մի քանի գիրք գնել հրատարակչությունից։ Բայց դա բավարար չէ։ Ընթերցողներն անընդհատ հարցնում են հրատարակչության նոր գրքերը։
Մի քանի օրից նրանք արդեն հնարավորություն կունենան կարդալ դրանք։ Մենք կանցկացնենք նաև քննարկումներ գրքերի վերաբերյալ ու հանդիպումներ ընթերցողների, հեղինակների հետ»։


Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց գրքերը, որոնք հրատարակչությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ հրատարակչությունը նվիրել է գրադարանին.
«Մենք մեր գործընկերների հետ կարողանում ենք Հայաստանի տարբեր քաղաքների ընթերցողներին հասցնել ժամանակակից գրականություն։ Այս ակտուալ գրականութունը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար։
Գյումրին մշակույթների, արվեստների քաղաք է։ Այս 500 գրքերում ամեն մի ընթերցող կգտնի իր սրտի գիրքը։ Ընտրել ենք պատմագիտական, հասրակագիտական, մոտիվացիոն ու գեղարվեստական գրքեր»։


ՎՏԲ-Հայաստան Բանկը Գյումրիում ունի երկու մասնաճյուղ։ Բանկի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանն ասաց, որ այս նախաձեռնությունն իրենց բանկի համար կարևոր է ոչ միայն մշակութային, կրթական կոմպոնենտով, այլ նաև մարզերի զարգացման համար.
«Մեզ համար շատ կարևոր է փոքրիկ ներդրում անել ու զարգացնել մեր մարզերը, մարզային քաղաքները։ Գյումրին մշակութային քաղաք է, ու նաև այդ պատճառով ենք ընտրել հենց Գյումրիի կենտրոնական գրադարանը։
Ուրախ էինք լսել, որ գրադարանն ունի ակտիվ բաժանորդներ, որոնց համար այս 500 գրքերը կլինեն մեծ նվեր»։

Գյումրիի քաղաքապետի անունից Newmag հրատարակչությունը և ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրատվության համար հատուկ շնորհակալագրեր ստացան։ Շնորհակալագրերի արժանացան նաև ակտիվ ընթերցողները։


Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում նվիրատվության միջոցառումը սկսվեց Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի «Կոմիտաս» երիտասարդական նվագախմբի կատարումներով։

Բանկի ու հրատարակչության աշխատակիցների համար Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում կազմակերպվել էր նաև շրջայց։
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
- BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation / «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց Newmag-ի 500 գրքով
- Book donation/ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)