Book donation/ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
07/13/2025
Տարբեր մարզերի 5 համայնքային. գրադարաններ համալրվեցին ժամանակակից գրականությամբ։ «Վերածնունդ» հիմնադրամի՝ ի դեմս հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի աջակցության շնորհիվ, արդեն 5-րդ մարզի գրադարաններ ստանում է 500 անուն նոր ու ժամանակակից գրականություն։

Newmag հրատարակչության և «Վերածնունդ» հիմնադրամի շնորհիվ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով:

Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի խոսքով, քաղաքապետարանի օգնությամբ գրադարանը տարվա ընթացքում համալրվում է նոր գրականությամբ, բայց նման քանակի գրքերի նվիրատվությունն, իրոք, աննախադեպ է.
«Այս նախաձեռնությունը ոչ միայն ուրախալի է, նաև պարտավորեցնող: Այս գրքերը շատ ընթերցողներ կբերեն գրադարանին, քանի որ նման ահռելի քանակի ժամանակակից գրականություն երբեք գրադարանը չի ունեցել: Գրադարանից օգտվողների թիվն անհամեմատ կավելանա, մենք էլ պարտավոր ենք կազմակերպել գրական քննարկումներ, որպեսզի մարդիկ տեղեկանան նվիրատվությամբ ստացված գրքերի մասին»:

Մասիսի կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանուշ Ղազարյանը նշեց, որ Newmag-ի հրատարակած գրքերը նոր շունչ կտան գրադարանին.
«Ձեր նվիրաբերած գրքերը ոչ միայն հարստացնում են մեր գրքային ֆոնդը, այլև խթանում են կրթությանն ու ընթերցանության մշակույթի տարածմանը»:

Գրքատվության առիթով մարզ այցելած Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացրեց նախագիծը.
«Ստեղծեցինք այս մոդելը, երբ բարերաների միջոցով օգնում ենք համայանքների գրադարաններին՝ ժամանակակից նոր գրականությամբ, այն գրքերով, որոնք հետաքրքրում են աշակերտներին, ուսանողներին, առհասարակ երիտասարդներին ու մեծահասակներին»։

Արտակ Ալեքսանյանը նշեց, որ հրատարակչությունը կարող է նաև նախաձեռնել հայ հեղինակների այցը գրադարան և կազմակերպելգրական գրական երեկոներ:
Գրադարանի ակտիվ ընթերցողներից Մարինա Գևորգյանը ուրախությամբ նկատեց, որ Մասիսի գրադարանի ընթերցողների համար ավելի լավ անակնկալ լինել չէր կարող.
«Ողջունում եմ և շնորհակալ եմ՝ ընթերցասերներին պարգեւած այս նվերի համար. արժեքավոր, մեծ պահանջարկ ունեցող բարձրաճաշակ գրականությամբ համալրվեց մեր սիրելի գրադարանը... շնորհակալություն, այս հիանալի նախաձեռնության համար»։
Մասիսի տարբեր դպրոցների շնորհալի աշակերտներ հանդես եկան երաժշտական ու թատերական կատարումներով:

Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
- BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation / «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց Newmag-ի 500 գրքով
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)