Book donation / ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի» գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
08/18/2025
Գորիս քաղաքի օրվա առիթով Newmag հրատարակչությունը և ՎՏԲ-Հայաստան Բանկը Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի» գրադարանին նվիրեցին 500 գիրք։
Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի» գրադարանային բաժնի վարիչ Անի Առուշանյանն այս նվիրատվությունը կոչեց աննախադեպ ու կարևոր իրադարձություն, որը տեղի ունեցավ «Գորիսյան օրեր» միջոցառումների ընթացքում.

«Մոտ մեկ տարի առաջ հրատարակչությունը սկսեց Book donation նախաձեռնությունը, որի շնորհիվ մարզային գրադարանների ֆոնդերը համալրվում են հայալեզու որակյալ գրականությամբ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն գրական ֆոնդերի համալրում է, այլ նաև ներդրում է մարզերի ինքնակրթության ու զարգացման գործում»։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նկատեց, որ այս ծրագիրը գեղեցիկ, արդիական, հրաշալի հայերենով գրականություն է մատուցում Հայաստանի բոլոր ընթերցողներին.

«Այս գրքերից յուրաքանչյուրը կպատճառի նաև էսթտիկ հաճույք։ Մեր գրքերը գրադարանների աշխատակիցների միջոցով կհասնեն բոլոր ընթերցողներին։ Մենք բերել ենք գրականություն, որը պետք կգա Հայաստանի պատմությամբ հետաքրքրվող, պատմագիտական, հասարակագիտական աշխատություններ գրող մարդկանց, գիտնականներին։ Ցանկում կան ժամանակակից գիտական աշխատանքներ, օրինակ, ինչպես մեր հայրենիքի մի մասը փրկվեց հարյուր տարի առաջ։ Այդ հետազոտությունն է ներկայացված «Զոդ օպերացիա» գրքում։ Այդ շրջանում էլ մեր հայրենիքի մի մասը կարող էր դառնալ Ադրբեջանի մաս։ Այսօր էլ նույն վտանգի առաջ ենք։
Այնպես որ, այս գրքերը ցույց են տալիս, թե ինչպես պետք է փրկել հայրենիքը։ Միսաք Մանուշյանի մասին գրքում կկարդաք դիմադրության շարժաման մասին, որի ժամանակ հայերը պայքարել են ընդդեմ ֆաշիզմի, հանուն Ֆրանսիայի։ Հարարիի գրքերն ենք նաև բերել, նա ժամանակակից ամենահետաքրքիր պատմաբան, փիլիսոփաներից է։ Նրա գրքերը ֆունդամենտալ աշխատություններն են։ Այս բոլոր գրքերը պետք են, որպեսզի մենք էլ ստեղծենք պատմական նշանակության գիտական ուսումնասիրություններ։ Մենք բերել ենք նաև ժամանակակից դետեկտիվ գրականություն, համաշխարհային բեսթսելերներ, որոնք ձեզ ցույց կտան, որ մեծ աշխարհի մի մասն եք»։
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ մի քանի օր առաջ Գյումրիի, հիմա նաև Գորիսի գրադարանները համալրվեցին Newmag-ի հրատարակած 1000 կտոր գրքերով: ՎՏԲ-Հայաստան Բանկի Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանն այս նախաձեռնությունը կարևոր կրթական, մշակութային իրադարձություն է համարում նաև բանկի համար.

«Կրթությանն ու մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ամենակարևորն են, դրանց պետք է նպաստեն հատկապես ֆինանսական ընկերությունները։ Մենք այսօր ծանոթացանք տիկին Գայանեի հետ։ Նա ասաց, որ գրադարանն օրգանիզմ է, որը պետք է միշտ սնվի, որպեսզի աճի, զարգանա։ Այս նվիրատվությամբ մենք համալրում ենք գրադարանները, որպեսզի ընթերցողներն էլ շատանան։ Մեր բանկը շատ ուրախ է, որ այս նախաձեռնության մի մասն է դարձել»։
Գորիսի համայնքային գրադարանի մանկական բաժնի վարիչ Գայանե Աթայանը ասաց, որ վերջին տարիներին նման քանակի համալրում իրենց գրադարանը չի ունեցել.
«Ավելի քան երեսուն տարի մեր գրադարանները չեն համալրվել։ Եղել են փոքրիկ նվիրատվություններ կամ մասնակցել ենք դրամաշնորհների, բայց այդ քանակը չի կարող համալրել գրադարանի ֆոնդը, չի կարող բավարարել ընթերցողների պահանջը։
Մենք միտ ասում ենք, որ գրադարանները ուշադրությունից զուրկ են, բայց պարզվեց, որ կան մարդիկ, որոնց համար կարևոր են գրադարանները։ Այսօր այդպիսի մի նախաձեռնություն տեսանք։ Գիտենք, որ սկսել եք Ալավերդիիից, հասել եք Գորիս ու Կապան։ Դուք շատ շնորհակալ գործ եք անում։ Բազմահազար ընթերցողներ շնորհակալ կլինեն»։

Քաղաքի օրվա առթիվ գրադարանի աշխատակիցները ներկայացրեցին երկու անվանի գորիսեցիների՝ Ակսել Բակունցի ու լուսանկարիչ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի կյանքի ու ստեղծագործությունների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ:
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
- BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation / «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց Newmag-ի 500 գրքով
- Book donation/ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Գյումրիի կենտրոնական գրադարանը ստացավ 500 գիրք (լուսանկարներ)
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)