BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
02/25/2025
Newmag-ի աննախադեպ նախագիծը շարունակվում է։ Ամիսներ առաջ հրատարակչությունը սկսեց համայնքային գրադարանները համալրել ժամանակակից հրատարակություններով։ Այդ բացառիկ ծրագիրն իրականություն է դառնում գործարարների աջակցությամբ։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ էլ Քաջարանի մշակույթի պալատի գրադարանը համալրվեց 500 նոր գրքով։
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն։

Հենց Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ էլ ԶՊՄԿ-ի աջակցությամբ Քաջարանի մշակույթի պալատի գրադարանը համալրվեց Newmag հրատարակչության 500 նոր գրքով։ Փառատոնին մասնակցողներին հնարավորություն ընձեռնվեց ակտիվ քննարկումներ ունենալ հյուրերի հետ, այդ թվում՝ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի։



Ամռանը Freedom Broker Armenia ընկերության շնորհիվ Լոռու մարզի երկու գրադարաններ ստացան 1000 գիրք։ Այնուհետև, «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը Արտակ Շավարշի Թամամյանի օժանդակության շնորհիվ համալրվեց 250 գրքով։ Եվ ահա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ էլ Newmag-ի 500 գիրքը հասավ Քաջարան։

Նախագիծը կրում է շարունակական բնույթ և նախատեսում է ապագայում ևս համալրել Հայաստանի տարբեր մարզերի գրադարանները ժամանակակից գրականությամբ։
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)