Գրքատվություն N13 / Newmag-ը և Amundi-Acba Asset Management ընկերությունը Սիսիանի գրադարաններին նվիրեցին 500 գիրք (լուսանկարներ)
08/28/2025
Newmag-ի գրքատվության աննախադեպ ծրագրին միացել է Amundi-Acba Asset Management-ը։ Շնորհիվ ընկերության, Սիսիանի ընթերցողները ևս հնարավորություն կունենան ընթերցել Newmag-ի նոր ու ժամանակակից գրքերը։
Գորիսի «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» գրադարանը ստեղծման օրվանից նման համալրում չի ունեցել։ Անկախությունից հետո, ինչպես մյուս բոլոր մարզային գրադարանները, Գորիսի գրադարանն էլ երբեք նման քանակի գիրք չի ստացել։

Անկախությունից հետո գրադարանն առաջին անգամ է համալրվում միանգամից հինգ հարյուր գրքով։ Սիսիանի «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» տնօրեն Գայանե Վարդանյանը վստահ է, որ այս գրքերը գրադարակներում չեն մնա, կճամփորդեն դպրոցական ու մեծահասակ ընթերցողների մոտ.
«Այս գրքերը լույս են ու սերմեր, որ պետք է ցանել ամեն մի ընտանիքում։ Շնորհակալություն են հայտնում այս նվիրավության համար` Սիսիանի ու հարակից բնակավայրերի մարդկանց կրթության, մշակույթի զարգացման համար։ Սա ոչ թե պարզապես գիրք նվիրելու օր է, այլ զարթոնքի օր։ Գրադարանները ստացան նոր շունչ այս հինգ հարյուր գրքերով»։

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց գրադարանների աջակցման ծրագիրը՝ հույս հայտնելով, որ նոր գրքերն ու ժամանակակից բովանդակությունը սիսիանցիներին կօգնեն ավելի լավ հասկանալ փոփոխվող աշխարհը.

«Մոտ երկու հարյուր անուն գիրք ենք բերել։ Օրինակ, «Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը հետտրավմատիկ սթրեսի մասին է։ Մեզ հետ կատարված սթրեսը չի անցնում, եթե չկանխենք, չկառավարենք, սա լավ կհասկանան հատկապես պատերազմի մասնակիցիներն ու նրանց ընտանիքները։ Այս գիրքն օգնում է հասկանալ, թե ինչ է սրթեսն ու ինչպես այն հաղթահարել։ Բերել ենք նաև Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանությունը» ֆունդամենտալ ուսումնասիրությունը, որը երբեք հայերեն չէր թարգմանվել։
Այս գրքից հետո ակադեմիական շրջանակներում հայոց ցեղասպանության մասին դեբատները դադարեցին։ Քրիստոնեական գրականություն մեր ցանկում նույնպես կա։ Ունենք նաև մանկական ֆենթզի գրքեր, որոնք բեսթսելլեր են ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն եմ հայտնում Amundi-Acba Asset Management ընկերությանը ոչ միայն այս նվիրատվության, այլ նաև Ազնավուրի ամբողջ գրական ժառանգության թարգմանության ու հրատարակության գործընկերը դառնալու համար»։

Գրադարանների համալրման ծրագրի 13-րդ կանգառը դարձած Սիսիանի գրադարանում Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց, թե ինչու է հրատարակչությունն իր գործընկերների հետ սկսել այս կարևոր նախաձեռնությունը.
«Մեր այս սոցիալական նախաձեռնության 13-րդ կանգառը Սիսիանն է, ինչի համար շնորհակալ ենք Amundi-Acba Asset Management ընկերությանը։ Այս հինգ հարյուր գրքերից յուրաքանչյուրը կարող է փրկել ու փոխել կյանքեր, կերտել ավելի ուժեղ համայնքներ, առողջ հասարակություն ու ուժեղ պետություն»։

Amundi-Acba Asset Management-ը Newmag հրատարակչության հուսալի և երկարաժամկետ գործընկերն է: Ընկերության և Newmag-ի 6-ամյա համատեղ նախագծի ընթացքում թարգմանվել են Շարլ Ազնավուրի ոչ միայն գրական ժառանգությունը հատորներով, այլև հայաֆիկացվել է 6 երգ։ Amundi-Acba Asset Management-ի մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը ներկայացրեց իրենց ընկերության գործակցությունն ու Newmag հրատարակչության հետ գործակցությունը.

«Մենք ավելի քան 10 տարի կառավարում ենք կուտակային կենսաթոշակային ֆոնդեր։ Տարիներ հետո կտեսնենք դրա սոցիալական արդյունքը։ Մենք, իհարկե, չէինք կարող անմասն մնալ նաև այս պահին կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրներից։ Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության իրականացման 6 տարիներն անցել ենք Newmag-ի հետ, 6 տարի միասին իրականացրել ենք կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ։
Այս հրատարակչության շնորհիվ մարզային գրադարանները համալրվում են նոր գրքերով։ 2000-ականներին Ֆրանսիայում արշավ կար, որով մարդկանց կոչ էին անում չանտեսել մարզային համայնքները, Newmag-ը չի անտեսել մեր մարզերը, նրանց միջոցով ժամանակակից գրականությունը հասնում է մարզեր ու մարզային գրադարաններ»։

Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը գրադարանավարներին ներկայացրեց նվիրաբերված գրքերը. ներառված են ամենատարբեր ժանրերի գրքեր նաև մանկական գրականություն, որտեղ կան հատուկ ուղեցույցներ ծնողների ու մեծահասկաների համար՝ երեխաների ընթերցած ու ստացած գիտելիքը հասկանալու, պատմությունները քննարկելու համար։ Amundi Acba Asset Management-ի հովանավորությամբ 500-ական գրքերով կհամալրվեն ոչ միայն Սիսիանի, այլ նաև Սևանի համայնքային գրադարանները:
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
- BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation / «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց Newmag-ի 500 գրքով
- Book donation/ Մասիսի կենտրոնական գրադարանը ևս համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կարդացեք նաև
- Book donation/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Գյումրիի կենտրոնական գրադարանը ստացավ 500 գիրք (լուսանկարներ)
- Book donation / ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի» գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
- Book donation/ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ակումբագրադարանային միավորումը ստացավ 500 գիրք (լուսանկարներ)
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)