Book donation / «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Եղվարդի 7 գրադարան համալրվեց Newmag-ի 500 գրքով
05/29/2025
Newmag-ի ու «Վերածնունդ» հիմնադրամի գրքատվության հաջորդ կանգառը Եղվարդ համայնքն էր: 500 գիրք նվիրեցին Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ի 7 գրադարաններին:
Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Newmag-ին ու «Վերածնունդ» հիմնադրամին, ընդգծեց, որ սա աննախադեպ նվեր է գրադարանի համար.

«Մեր ընթերցողների համար շատ մեծ նվեր է: Կարծում եմ, մտնելով գրադարան, հենց առաջին հայացքից կռահեցիք, թե ինչքան ենք արժևորում և հնարավոր ու անհնարին միջոցներ տրամադրում մեր գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ին: Բոլորիս աչքը լույս լինի, որ նման լավ ու արժեքավոր նվեր ենք ստանում»:
Newmeg հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանըի խոսքով, այս աննախադեպ ծրագիրը նախաձեռնել են Newmag-ի բարեկամների, գործընկերների և կոմերցիոն գործընկերների հետ համատեղ.

«Մեզ համար կյանքի ամենամեծ գործը գիրք հրատարակելն է։ Եվ կարևորն այն է, որ գրքերը հասնեն ընթերցողներին: Հասկանալի է, որ ոչ բոլորը կարող են գնելայսքան շատ գիրք, սա լավագույն լուծումն է, որ որակյալ բովանդակությունը հասնի ընթերցողին: Շատ ուրախ ու տպավորված ենք գրադարանից ու անկեղծորեն հավատում ենք, որ ծրագիրը կշարունակենք նաև մյուս մարզերում»:
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նկատեց, որ գրադարանը գերազանց վիճակում է.

«Հրաշալի պայմաններ են ստեղծված և այս հրաշալի պայմաններում պետք է լինի նույնքան հրաշալի բովանդակություն: Այստեղ պետք է գան ընտանիքներով: Մենք 500 միավոր գիրք ենք բերել, մոտ 200 անուն, որոնց զգալի մասն ընտանիքով ընթերցելու համար է: Սրանք որակյալ գրքեր են, որոնք համապատասխանում են ձեր գրադարանին ու գրադարանի աշխատակիցների ինտելեկտուալ որակին»:
Եղվարդի Արվեստի դպրոցի տնօրեն Լիպարիտ Մանյանի խոսքով, նման երևույթի վերջին տարիներին ոչ միշտ են ականատես լինում.

«Փաստորեն «Վերածնունդ հիմնադրամը, Newmag-ի հետ դառնում է միջնորդ՝ համաշխարհային գրականության և մեր ընթերցասերների միջև: Հենց նման նախաձեռնություններն են, որ ընթերցողին բերում են դեպի գիրքը:
Դուք մեզ կապում եք ճաշակով գրականության հետ, կցանկանայի, որ երգահանների ստեղծագործությունների ու նրանց անձնական կյանքի ու անցած ուղու մասին ևս գրքեր տպագրվեն, որովհետև նրանցից շատերը մշուշում են:

Եղվարդի վաստակավոր մանկավարժ Հայկուհի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Newmag-ին՝ ժամանակակից գրքեր հրատարեկելու համար. «Հենց կազմից գրքերն այնքան հրապուրիչ են, տառատեսակը, շապիկները. շատ շնորհակալ ենք ճաշակով տպագրության համար»:
Եղվարդի տարբեր դպրոցների ու պարի խմբակների սաները հյուրերի ներկայացրին Համբարձման տոնին նվիրված իրենց կատարումները:
Կարդացեք նաև
- Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
- Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)
- BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)
- BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)
- Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)