Newmag-ը ներկայացնում է համաշխարհային բեսթսելլեր. Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (թրեյլեր)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը և newmag-ը «Հուն» մատենաշարով ներկայացնում են համաշխարհային բեսթսելլեր՝ Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը»։ Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս
Լի Ստրոբելը Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր է, հետաքննող լրագրող։ Փորձառու լրագրողը հետաքննել է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Գրքում կհանդիպեք Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատությունների գիտնականների գնահատականների։
Ստրոբելը իր հետաքննության էությունը բացատրում է շատ պարզ: Գրքի հիմքում չորս փաստեր են, որոնք անվիճելի ու անհերքելի են. «Առաջինը՝ մահապատիժը փաստ է: Քրիստոսը չէր կարող ողջ մնալ խաչի վրա: Սա ապացուցված է: Երկրորդը՝ վաղ վկայություններ: Ինչո՞ւ է սա կարևոր: Հարությունը կասկածի տակ դնողները պնդում են, թե Քրիստոսից 100-150 տարի հետո լեգենդներ են հյուսվել նրա Հարություն առնելու մասին: Բայց Հարությունը որպես լեգենդ չի դիմանում քննադատությանը, որովհետև լեգենդի համար ժամանակ էր պետք: Ըստ պատմաբանների դրա համար անհրաժեշտ էր առնվազն երկու սերունդ, մինչդեռ այս դեպքում խոսքը ամիսների մասին է»:
«Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ: Ըստ հեղինակի, բազմաթիվ մարդիկ կարդացել ու դարձի են եկել, մոտեցել են եկեղեցուն, ինչպես և նա։ Այս հետաքննության պատճառը եղել է կինը, որը խորապես տարվել էր քրիստոնեությամբ, իսկ ինքը՝ աթեիստ էր: Ընտանեկան հարաբերությունները փրկելու համար լրագրողն անցնում է գործի՝ կնոջը ապացուցելու համար, թե փաստերը հօդս են ցնդեցնում այն ամենը, ինչին հավատում է նա ու ևս երկու միլիարդ մարդ:
Լրագրողական հետաքննությունը Լի Ստրոբելին տանում է անկանխատեսելի ճանապարհներով, ծանոթացնում բացառիկ վկայությունների հետ: Աշխարհի լավագույն պատմաբանները, աստվածաբաններն ու մարդաբանները, նույնիսկ բժշկագիտության ոլորտի մասնագետները ներկայացնում են փաստեր, որոնց հիման վրա հետաքննելով Քրիստոսի գործը՝ Լի Ստրոբելը մոտենում է իր համար մեծագույն առեղծվածի բացահայտմանը:
«Քրիստոսի իսկության վարույթը» գրքի շնորհանդեսն ապրիլի 25-ին, 19:00, «Զանգակ» գրատանը։ Բացառիկ հրատարակությունը կներկայացնեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Պողոսյանը, գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանը, խմբագիր Տաթև Նալբանդյանը։ Մուտքն ազատ է։
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
