Նոր սերնդի տեխնոլոգիաներ. Աշխարհի շուրջ` 1 ժամում

October 14, 2014

Հին ավերակներ, ջունգլիներ, մեգապոլիսներ, դղյակներ, ստորջրյա խորքեր… Այս վայրերում կարելի է գտնվել առանց համակարգչից հեռանալու:
Վերսալ, Ֆրանսիա
Վերսալ ամրոցային համալիրը գտնվում է Փարիզի արվարձանային Վերսալ քաղաքում: Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով։ Այն եղել է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրը: Այսօր այն համաշխարհային տուրիստական կետերից մեկն է:
Կոլիզեյին կամ Ֆլավիոսների ամֆիթատրոնին ծանոթացեք օնլայն: Անտիկ աշխարհի ճարտարապետական կոթողը պահպանվել է մինչև մեր օրերը: Գտնվում է Հռոմում, Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև:
Սթոունհենջ խոշոր մեգալիթյան կառույցը գտնվում է Սոլսբերիի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։ Այն միշտ հնագետների ուշադրության կենտրոնում է, Սթոունհենջի մասին գրվում և հորինվում են տարբեր առասպելներ: Լոնդոնից հեռավորությունը 130 կմ է: Այն ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մեծ Արգելախութը կորալյան խութերի և կղզիների խումբ է Կորալյան ծովում: Ձգվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով շուրջ 2500 կմ։ Այն ներառում է ավելի քան 2900 առանձին խութեր ու 900 կղզիներ:
կայանը նախատեսված է տիեզերանավերի թռիչքների կառավարման համար: Պատկանում է ՆԱՍԱ-ին, գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մերրիթ քաղաքում:
Ամազոնի ջունգլիներ` վայր, որտեղ ապրում են վայրի ցեղեր և պահպանում են իրենց նախնիների ապրելակերպը: Սա աշխարհի ամենախոշոր արևադարձային անտառն է, որն ընդգրկում է Ամազոն գետի ամբողջ ավազանը:
Չիչեն-Իցան է, մայաների քաղաքական ու մշակութային կենտրոնը: Այն գտնվում է Յուկատան թերակղզու հյուսիսում:
Գրանդ-Կանյոնում, Գալապագոսյան կղզիներում, Նիագարայի ջրվեժում: Կարևորը՝ վերջում չմոռանաք վերադառնալ իրականություն: