Վերջերս եմ կարդացել այս գիրքը, բայց մինչև հիմա տպավորված եմ

Վերջերս եմ կարդացել այս գիրքը, բայց մինչև հիմա տպավորված եմ: Մեծ խորհրդատու կարող է հանդիսանալ կանանց և աղջիկների համար: Ինձ տպավորեց հեղինակի հզոր կամքի ուժը և պայքարող տեսակը, կյանքի դժվարությունների և փորձությունների դեմ: Շատ բան կարելի է սովորել այս գրքից, և ամենակարևորներից էր այն, որ պետք է քեզ ընդունես այնպես ինչպես կաս և սիրես քեզ հենց այդպիսին: Գիրքը իրենով մի մեծ մոտիվացիայի աղբյուր է: Բոլորը աղջիկներին և կանանց խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ կարդալ այս գիրքը:

Տարածել

Աղջիկ ջան, ուշքի արի
Աղջիկ ջան, ուշքի արի

Ռեյչլ Հոլիս

4800 ֏

Նկարագրություն

Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:

Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Այլ կարծիքներ