Շատ հետաքրքիր և մոտիվացնող է
Կարինե Հովհաննիսյան
Հենց այս պահին ընթերցվող գրքերիս շարքում է, գրեթե կեսը կարդացել եմ ու շատ հետաքրքիր և մոտիվացնող է: Հեղինակը խոսում է մի շարք խնդիրների մասին որը կա յուրաքանչյուրիս կյանքում և վերջում պատմում թե ինքը ինչպես է գտել լուծում այս կամ այն խնդրի դեպքում: Յուրաքանչյուր պարբերության վերջում կա իր կողմից գրված ու մանրակրկտորեն ներկայացված ուղեցույց, որը իսկապես շատ օգտակար է և տալիս է մի շարք խնդիրների հանգուցալուծում: Հեղինակի հետ հասկանում ես որ միակը չես ով թաղված է խնդիրների մեջ և որ յուրաքանչյուր պարագայում կա լուծում:
Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները: