Այս գիրքը շատ խորը հետք է թողնում

29-ամյա իռլանդուհի Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը մի շնչով կարդացվում է ու շատ խորը հետք է թողնում: Պարզապես պետք է չանտեսել սյուժեի զարգացումները: Սյուժեն ծայրաստիճան ռեալ ու արդիական է երևում՝ կենտրոնում երկու երիտասարդների՝ Մարիաննայի և Քոնելի պատմությունն է: Քոննելն ու Մարիաննան ապրում են մի փոքրիկ քաղաքում, սովորում են նույն դասարանում, և դպրոցից դուրս նրանք հանդիպում են առնվազն շաբաթը երկու անգամ:

Իրական կյանքում նրանք շատ տարբեր աշխարհայացքի տեր մարդիկ են. Քոնելը գեղեցիկ և դպրոցի ամենահայտնի տղան էր, իսկ Մարիաննան համադասարանցիների կողմից վտարված աղջիկ էր: Քոնելի մայրը սիրում և հասկանում է իր որդուն, բայց նա շատ երկչոտ է ապագայի երազներում և լիովին կախված է դասընկերների կարծիքից: Մարիաննան թունավոր ընտանիք ունի, մանկուց իրեն նվաստացնում ու ծեծում են, բայց միևնույն ժամանակ նա գիտի սեփական ինտելեկտի արժեքը և չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են ասում ու մտածում նրա մասին: Նա որոշակի սեռական փորձ ունի, նա կույս է: Ուշադրություն է պետք դարձնել այն նրբությանն ու քնքշանքին, որ տղան է ցուցաբերում աղջկա հանդեպ, երբ իմանում է, որ վերջինս կույս է:

Ամեն ինչ փոխվում է երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում: Նրանք հրապուրված են միմյանցով, և դպրոցի վերջին դասարանում նրանց մոտ տարօրինակ ձևով սկսվում են անորոշ հարաբերություններ ,որը նաև շարունակվում է Դուբլինի համալսարանում, որտեղ (հարևան քոլեջի փոխարեն) Մարիաննան պնդում և աջակցում է, որպեսզի Քոնելը նույնպես իր հետ սովորի: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ ի զարմանս Քոնելի Մարիանան այստեղ նոր միջավայրում դարձել էր անճանաչելի:

Ինչքան էլ Մերիենը և Քոնելը անհամապատասխան զույգ էին թվում, ի վերջո նրանց միջև առաջանում է կախվածություն միմյանց հանդեպ չնայած նրան, որ մեկ միասին էին մեկ տարաված ուրիշներով: Նրանք մեկ իրար հանդեպ ընկերներ էին, մեկ սիրեկաներ, մեկ անծանոթներ իսկ ինչ հետևանքների կբերի այս ամենը կիմանաք միայն գիրքը կարդալուց հետո: