ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Մեսսի

Անսահման հարազատ գիրք

Անսահման հարազատ գիրք

Անի Հարությունյան

Գրադարակիցս ամենահաճախը իջեցնում եմ Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ժողովածուն ու Լուկա Կայոլիի «Մեսսի» գրքերը:

Տարօրինակ տարբերություն ունեցող, բայց ինձ անսահման հարազատ երկու գրքեր են: Մեսսի մասին գիրքը երբեմն ուղղակի ուզում եմ շոշափել, զգալ, նայել շապիկից ինձ նայող Լեոյին ու ասել`գրողը քեզ տանի, քո շնորհիվ ես հավատում եմ այլմոլորակայիններին: Դեռ չէի հասցրել ունենալ Լուկա Կայոլիի «Մեսսի» գիրքը, երբ ընկերներիցս մեկն ասաց` կարդալուց հետո Մեսսիին անձնապես ճանաչելու անտանելի ցանկություն ես ունենում, մտնում ես ինստագրամ, սկսում նկարները թերթել ու նոր կողմից տեսնել:

Երբ սկսեցի կարդալ, գրքի արդեն ընթացքում Մեսսին ոչ թե ուղղակի սիրելի ֆուտբոլիստ էր, այլ հարազատ մարդ: Ամաչկոտ, երբեք իր անձնականը թիմայինից բարձր չդասող, կյանքում ամենադժվարը հաղթահարած Լուի հետ անցնում ես փշոտ ճանապարհը գրքի ամբողջ ընթացքում: Իսկ դա հեղինակի ճիշտ նկարագրության, շարադրանքի ու փաստերի հավաքման արդյունքն է:

Կարդալիս հեռախոսը ձեռքումս պատրաստ պահած էի, որ արդեն անգիր իմացածս գոլերի նկարագրություններին հասնելիս նորից նայեմ, ապրեմ էմոցիաներն ու շարունակեմ: Թեև գիրքը չի համարվում մոտիվացիոն գրականություն, բայց չհանձնվելու, պայքարելու, փոքր տարիքի ծանր օրերը ճեղքելու ու ամենալուսավոր մարզադաշտերում հայտնվելու մասին, իհարկե, շատ բան կարելի է սովորել:

Հ.Գ. Իմ ամենամեծ սիրո հետ ինձ իմ լեզվով ու ավելի մոտիկից ծանոթացնելու համար շնորհակալ եմ, Newmag!:)

Տարածել

Մեսսի
Մեսսի

Լուկա Կայոլի

7800 ֏

Նկարագրություն

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։

Այլ կարծիքներ