Բաքվի ջարդեր – 29. Հայերի զանգվածային ջարդերն իրավական գնահատական չեն ստացել

January 14, 2019

Ականատեսի և վերապրածի իրավունքով, Բաքվից վերջին լաստանավով 1990-ի հունվարի 17-ին փախած Գրիգորի Այվազյանը պատմում է, թե ինչպես էին հայերը հայտնվել գազազած ամբոխի ճիրաններում:
«Oրը ցերեկով մի ամբողջ շաբաթ հայերը, խաղաղ քաղաքացիները ողջակիզվում էին միմիայն իրենց ազգային պատկանելիության համար», - ասում է Ադրբեջանահայերի Ասամբլեայի ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ամեն ինչ սկսվել էր ավելի վաղ` փոքր միջադեպերով, որոնք դարձան մասսայական բռնություններ, Բաքվում հայերի որս էր սկսվել:
Բաղդասարյանների տուն զանգել են, զգուշացրել, որ գիշերը գալու են նրանց մորթելու:
Ոճիրը կազմակերպվել էր պետական մակարդակով, Բաքվում իսկական քաոս էր, սպանված հայերին թաքցնում էին: Նրանց թիվը մինչև այժմ հստակ չէ: Ադրբեջանական կողմը շրջանառվում է 30-ից 100 թիվը, հայկական կողմը մինչև 300 զոհի անուն:



Կարդացեք նաև.



Բաքվի հայերի ջարդը կարող է փաստ լինել Արցախի շուրջ բանակցային գործընթացում: Փրկվածները բացառում են որևէ ձևաչափով Ադրբեջանի իշխանության տակ արցախցիների հայտնվելու հնարավորությունը:
«Այս ցեղասպանական ակտը կարող էինք և դեռ կարող ենք հիմա էլ ուշ չէ համաշխարհային հանրության աչքերում  ներկայացնելու որ ադրբեջանցի թուրքը և արցախահայը մեկ պետության սահմաններում համատեղ գոյակցությունը խաղաղ պայմաններում ուղղակի անհնար է», - ասում է Ադրբեջանահայերի Ասամբլեայի ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ներխորհրդային և ներադրբեջանական քաղաքական պայքարի ֆոնին հայերի մեկշաբաթյա կոտորածից հետո խորհրդային ուժերը Բաքու մտան միայն հունվարի 19-ին: Պատասխանատվությունից խուսափելով Ադրբեջանի իշխանությունները կատարվածի համար մեղադրեցին խուլիգանական խմբերին: Բաքվում բռնությունները դատապարտել են Եվրախորհրդարանը և ԱՄՆ կոնգրեսը, սակայն  3 տասնամյակ անց Բաքվի հայերի ջարդերը չեն ստացել իրավական գնահատական:



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում