Հայտնի բրենդը թողարկել է հարսնացուների համար ներքնազգեստների նոր հավաքածու

May 31, 2015

Մետաքս, մարգարիտ և վանիլի գույն...Համաշխարհային «Incanto» բրենդը ապագա հարսնացուների համար թողարկել է ներքնազգեստների նոր՝ «Vanilla Elixir» խորագրով հավաքածուն:
«Արևելյան մոտիվները՝ համադրված իտալական նրբագեղության հետ»,-այսպես է բնորոշել նոր հավաքածուն բրենդի գլխավոր դիզայներ Կլաուդիա Սանտորոն:
Հարսանեկան ներքնազգեստների հավաքածուն կարված է մետաքսից՝ համադրված ժանյակներով և արհեստական մարգարիտներով, որն ընդգրկում է կրծկալներ, կորսերտներ, վարտիքներ, զուգագուլպաներ և խալաթներ: