ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի ն

Newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի նոր գիրքը՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» (թրեյլեր)

newmag-y-n

Ինչպե՞ս ստեղծել կայուն ու հուսալի բրենդեր, որոնք հանդես կգան ոչ միայն որպես ցուցափեղկերի ձևավորում, այլև որպես բիզնեսի կառավարման շարժիչ ուժեր: newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանի նոր գիրքը՝ «Բրենդ

Լիլիթ Շաքարյանը սոցիոլոգ է, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ։ 14 տարի դասավանդել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 10 առարկայական ծրագրերի և մի քանի գիտական հոդվածների հեղինակ է։ «Բրենդի կառավարում» և «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գրքերի հեղինակն է։ Դասախոսություններով հանդես է եկել Եվրոպական առաջատար համալսարաններում։ Մշակել է նոր առարկայական ծրագրեր և դասավանդման մեթոդաբանություն։ Այժմ ԱՄՆ Նևադայի համալսարանում հետազոտող գիտնական է և իրականացնում է գիտական հետազոտություն «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» դոկտորական (PhD) ծրագրով։

Ըստ Լիլիթ Շաքարյանի, բրենդինգի վերաբերյալ հայալեզու մասնագիտական գրականություն գրեթե չկա, կան թարգմանություններ։ Եվ նա իր առջև դրել է հստակ նպատակ՝ նոր գրքում ներկայացնել ոչ միայն բրենդինգի տեսական մոդելը, այլ նաև առաջարկել գործնական մեթոդներ ուսանողների, բիզնեսի ներկայացուցիչների համար.

«Գիրքը ներկայացնում է բրենդների վերլուծության նոր տեսամեթոդաբանական դիտանկյունից։ Գրքում զուգորդված են բրենդի դիրքավորումից, մինչև ռեզոնանս, բոլոր մոդելները, ներկայացված է բրենդների վերլուծության նոր կոնցեպտ։ Երեք խոշոր մասից է բաղկացած գիրքը, անձերի բրենդինգից, մինչև երկրների ու տարածաշրջանների վերաբերյալ»։

Հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։ Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից:

Գրքում հեղինակը վերլուծել է «երկրի բրենդ» կոնցեպտի գաղափարը, ՀՀ քաղաքների օրինակով ներկայացվում է քաղաքային ինքնության ու դիզայնի ձևավորման նախագիծը. «Բրենդը շատ կաևոր է այսօր։ Կա մրցակցություն բոլոր բնագավառներում։ Բրենդը միայն սելեբրիթիներին չի բնորոշ։ Իրականում բրենդի կարիք ունի ամեն մի ոք, ուսանողից, մինչև քաղաքական ու շոուբիզնեսի մարդ։ Տարբերվելու լավագույն ձևը սեփական բրենդն ունենալն է»։

Մայիսի 3-ին, 19:00,  Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի շնորհանդեսը, որից հետո կլինի պանելային քննարկում՝ նվիրված բրենդի ու բրենդինգի խնդիրներին, գրքում տեղ գտած կարևոր ու օգտակար վերլուծությունների մասին, մոդերատոր՝ Արթուր Աթանեսյան։ Մուտքն ազատ է։

Գործընկերներ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ, Երևանի կոնյակի գործարան, Գուրմէ Դուրմէ շոկոլադի տուն։

Տարածել