BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Summer Fest-ին տեղի ունեցավ Գուզել Յախինայի «Սամար

Summer Fest-ին տեղի ունեցավ Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Ամառային փառատոնին Newmag-ը ներկայացրեց վերջին տարիների ռուսական ամենաաղմկահարույց «Սամարղանդ տանող էշելոնը» վեպը։ Հեղինակը Գուզել Յախինան է, որն արժանացել է Большая книга, Ясная Поляна և «Տարվա գիրք» մրցանակներին: Վեպը թարգմանվել ու հրատարակվել է «Օրակու

«Սամարղանդ տանող էշելոնը» գիրքը ռուսական գրական աշխարհում մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ թեման քիչ ուսումնասիրված ու բավականին սկանդալային է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականների Ռուսաստանում:

 

«Սամարղանդ տանող էշելոնը» մի անհավանական հետաքրքիր, դաժան պատմություն է 20-ականների սովի մասին: 1923-ին սոված, ծարավ, կիսամեռ երեխաները հայտնվում են մեկ էշոլենի մեջ, որտեղ չկա նույնիսկ մեկ շաբաթվա ուտելիքի ու ածուխի  պաշար, դեղ, հագուստ: էշելոնի պետը կապիտան Դեեվն է: Նա է ն 500 երեխաների պատասխանատուն: Էշոլոնը  վեց շաբաթում հասնում է Թուրքիստան:  

Գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ ճանապարհին: Հեղինակը քննադատվեց նախ և առաջ պատմական իրադարձությունները, որոշ փաստեր ու տարեթվեր փոխելու համար: Ինքը՝ Գուզել Յախինան, վստահ է, որ քննադատությունների պատճառը քաղաքական է: «Օրակուլ» մատենաշարի ղեկավարն ասում է, որ Յախինան պատկանում է ռուս գրողների, այսպես ասած, ընդդիմադիր թևին: Ամեն դեպքում, ի պաշտպանություն իրեն՝ գրողը հիշեցնում է, որ վեպի գեղարվեստական է ու որոշ թվեր ու փաստեր ինքը, այո, կարող է փոխել:  

 

Գրքի հայերեն հրատարակության խմբագիր Մարգարիտ Սարգսյանն ասաց, որ բացի դաժան տեսարաններից ու երեխաներին վերաբերող ահասարսուռ մանրամասներից, բարդ էր նաև վեպի լեզուն: Հերոսները 500-ից ավելի երեխաներ են ու էշելոնի անձնակազմը, որոնք բոլորն անծայրածիր Ռուսաստանի տարբեր շրջաններից են, խոսում են տարբեր լեզուներով ու բարբառներով, ժարգոնով, ունեն մականուններ, որոնք հաճախ ամբողջությամբ արտացոլում են իրենց ապրած կյանքը, իրենց հետ տեղի ունեցած իրադարձությունները ու նույնիսկ իրենց հիվանդությունները։

 

Այնպես գրքի թարգմանությունը շատ պատասխանատու ու դժվար գործ է եղել, որպեսզի ոչ մի դեպք ու պատմություն չխեղաթյուրվի ու հայերեն հնչի այնպես, ինչպես նկատի ուներ հեղինակը:  

 

Գուզել Յախինայի նախորդ՝ «Զուլեյխան բացում է աչքերը» գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը «Սամարղանդ տանող էշելոնը» ընթերցել է մինչև հրատարակվելը, հեղինակի խնդրանքով: Վեպում շատ դեպքեր միտումնավոր ներկայացվում են պակաս դաժանությամբ: Թարգմանիչ Խաչատրյանը վստահ է, որ հեղինակը կարողացել է գտնել ոսկե միջինը, քանի որ իրական փաստաթղթերում ու ցուցմունքներում սովն ավելի դաժան հետևանքներ ու սարսափելի նկարագրություն ունի:  

 

«Սամարղանդ տանող էշելոնը» գրականագետներն ու նաև հեղինակը՝ Գուզել Յախինան, համեմատում են Նոյի տապանի հետ: Ոչ միայն այն պատճառով, որ էշելոնը յուրահատուկ մի տապան է, որով երեխաները պետք է փրկվեն, այլ նաև մոտ հարյուր տարի առաջ ու այսօր էլ քաղաքական, բարոյական ու հումանիտար ճգնաժամի պայմաններում  բոլոր հասարակություններն ունեն նմանատիպ մի տապանի՝ «Սամարղանդ տանող էշելոն»- ի կարիք: 

Կարդացեք նաև

 

 

Տարածել