13-ամյա հայ տղան Թուրքիայի ուղիղ եթերում իսլամ է ընդունել

13-ամյա հայ տղան Թուրքիայի ուղիղ եթերում իսլամ է ընդունել

Հայկական արմատներով, քրիստոնյա, 13 ամյա Արթուրը Իսլամ է ընդունում Թուրքիայում ամենավարկանշային կրոնական հեռուստաշոուի ուղիղ եթերում:

Հաղորդավար-քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի համար սա իսկական հաջողություն է: Դա նկատվում է փաստից, թե ինչպես է իր խոսքում և լուսագրերում ընդգծում երեխայի ծագումը:

Հաղորդման ժամանակ պարզ է դառնում, որ Արթուրը մոր հետ Հայաստանից Թուրքիա է տեղափոխվել, երբ 1 տարեկան էր: Կրոնափոխությունը ծնողների հետ համաձայնեցված է:

Կրոնափոխությունը ծնողների հետ համաձայնեցված է:

Թուրքագետը նկատում է՝ պետք է հաշվարկել Հայաստանի քաղաքացիների սոցիալ-մշակութային-կրոնական վերափոխման ռիսկի գործոնը, եթե մի օր այդ քաղաքացիները վերադառնան Հայաստան: Առնվազն ստիպված: Դրա սպառնալիքները Թուրքիայի նախագահի մակարդակով հնչում են պարբերաբար և նման հավանականությունը բացառել չի կարելի:

Սպառնալիքները Թուրքիայի նախագահի մակարդակով հնչում են պարբերաբար և նման հավանականությունը բացառել չի կարելի:

Թուրքիայի տարածքում կա շուրջ 30 հազար Հայաստանի քաղաքացի, սա ըստ թուրքագետի, ամենաիրատեսական թիվն է, և Թուրքիայի նախագահը չափազանցնում է, երբ խոսում է 100 հազարի մասին:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք