«Аэрофлот»-ը չհայտարարված պատերազմ է սկսել ավագ ու լիքոտ բորտ-ուղեկցորդուհիների դեմ

February 22, 2017

«Аэрофлот»-ի մի քանի բորտ-ուղեկցորդուհիներ ավիաընկերության ղեկավարությանը մեղադրել են խտրականության համար ու դիմել դատարան: Բորտ-ուղեկցորդուհիներն ասել են, որ ամռանը ավիաընկերությունը համատարած ֆոտոնկարահանումներ էր անում,  հավաքագրվել էին բոլոր ուղեկցորդուհիների հագուստի չափերը: Աշխատակցուհիներից մեկը` Եվգենիա Մագուրինան, պատմել է, որ հագուստի չափերը ղեկավարությունը հավաքել է նոր տարբերահագուստ տալու պատճառաբանությամբ: Իսկ, իրականում, ուղեկցորդուհին պատմել է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է, որ  արտասահման կթռչեն միայն բարակիրան ու նրբիրան աշխատակիցները:
Ըստ «Аэрофлот»-ի` արտասահմանյան չվերթներում սպասարկել չեն կարողանա բոլոր այն աղջիկները, ում հագուստի չափը 46-ից բարձր է: Մեկ այլ ուղեկցորդուհի էլ Ազատություն ռադիոկայանին պատմել է, որ նրանք, ում կազմվածքը չի համապատասխանում նոր ստանդարտներին,  կաշխատեն միայն կարճ չվթերներում, քանի որ ֆիզիկապես միջազագային չվերթներին դիմանալն ավելի դժվար է, հատկապես, ավելորդ քաշ ունեցողներին:
«Аэрофлот»-ում քաշային խտրականությունը սկսվել է, երբ ավիաընկերության տնօրեն Վիտալի Սավելյեվը վերադարձել է Ասիայում իր շրջագայությունից հետո: Պատմում են, որ դրանից հետո ղեկավարը որոշել է կադրային փոփոխություններ անել ու աշխատանքի ընդունել միայն ասիական արտաքին ունեցող մոդելային արտաքինով աղջիկների: Նրանք պետք է աշխատեն բիզնես-կլասում: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվել, մոդելները VIP ուղևորների առաջ պետք է ծնկի գան:
Դատարանում արդեն կա երկու հայց: Ավիաընկերությանը դատի տված մի ուղեկցորդուհին Եվգենիա Մագուրինան է, մյուսի անունը չի նշվում: Նրանք շատ վրդովված են, քանի որ իրենց կազմվածքը ընկերության նոր չափորոշիչներին չի համապատասխանում: Բորտ-ուղեկցորդուհիները, որպես փոխհատուցում, ավիաընկերությունից պահանջում են 1մլն. ռուբլի:
Աշխատակցուհիների խոսքով`  «նրբագեղության պայքարի» շրջանակներում պահեստից արդեն հանվել են 50-52 չափի աշխատանքային հագուստները: Իսկ բժշկական հանձնաժողովի առաջ խնդիր է դրվել` ազատվել բոլոր  «ծեր, գեր ու սարսափելի» կանանցից: Գեր ու նիհար կանանց անձնական գործերը կադրերի բաժնում արդեն առանձնացվել են: Նրանք, ովքեր ունեն ավելորդ քաշ, ավելի մանրակրկիտ բժշկական հետազոտություն են անցնում` սրտանոթային խնդիրներ, հիպերտոնիա ու վարիկոզ հնարավոր հիվանդությունները բացահայտելու համար:
Սա ավիաընկերության ու բորտ-ուղեկցորդուհիների առաջին դատական գործը չէ: 2015-ի նոյեմբերին «Аэрофлот»-ի դուստր «Օրենբուրգյան ավիաուղիները» դատարանում պարտվել էր: 35-ամյա աշխատանքային փորձ ունեցող ուղեկցորդուհին աշխատանքից ազատվել էր: Դատարանը որոշել էր, որ ավիաընկերությունը պարտավոր է նորից աշխատանքի ընդունել  ուղեկցորդուհուն ու վճարել 160 հազար ռուբլի, որպես փոխհատուցում:

Meduza