

Քաղցրակեր ֆուտբոլիստը՝ Մեսսին 32 տարեկան է: Ծննդյան օրը արգենտինացին նշել է հավաքականի հետ:
Երկուշաբթի Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը դարձավ 32 տարեկան: Ծննդյան օրը արգենտինացին նշեց հավաքականի հետ, որն այս օրերին պայքարում է Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
newmag-ի հրատարակած «Լեգենդ դարձած տղայի պատմությունը. Մեսսի» գրքում առանձին գլուխ է հատկացված Մեսսիի մանկությանն ու դեռահաս շրջանի պատմություններին: Նկարագրված են՝ ինչպես է որոշել ֆուտբոլիստի կարիերա սկսել, ով է բացահայտել Մեսսիի տաղանդը: Ահա քիչ հայտնի փաստեր Մեսսիի մասին, որոնք կգտնեք գրքում.
Մեսսիի տաղանդը բացահայտել է տատիկը՝ Սելիա Մարիա Օլիվեյրա դը Մեսսին.
«Ինչո՞ւ եմ գոլ խփելիս ձեռքերս վեր հանում. այդպես ես շնորհակալություն եմ հայտնում տատիկիս, որը ծնողներիս խորհուրդ է տվել ինձ ֆուտբոլի տանել»,-ասել է տատիկը
8 տարեկանում Մեսսին ընդամենը 124 սմ էր.
«Մենք նրան աճի հորմոր նշանակեցինք: Եթե նա ժամանակին չբուժվեր, հիմա հասակը 140 սմ կկազմեր»,- ասում էր բժիշկը:
Կարդացեք նաև.
- Ի՞նչ է սովորեցնում Մեսսիի գիրքը. այն իրո՞ք այդքան մոտիվացնող է
- 10 հետաքրքիր փաստ Մեսսիի մասին, որ կկարդաք Լուկա Կայոլիի գրքում
- Ռոնալդուից հետո՝ Մեսսի. ո՞վ է թարգմանել և խմբագրել սպորտային նոր բեսթսելլեր
Նա տաքարյուն լատինաամերիկացիներին բնորոշ չէր. հանգիստ էր, բռնկվող չէր, սակայն ընդամենը մեկ նախադասությունով նրան կարելի էր հունից հանել.
«Լեո, այսօր դու չես մարզվելու»,- ասում էր մայրը:
Քաղցրավենիքների համար պատրաստ էր ամեն ինչի.
«Պայմանորվեցինք, որ յուրաքանչյուր խփած գոլի համար ես նրան կտամ ալֆախորես թխվածքաբլիթ. այդ խաղում նա 8 գոլ խփեց»,- պատմում էր նրա առաջին մարզիչը: