Վարչապետի ուղիղ կապը. Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեմ ճանապարհներ փակելուն

Վարչապետի ուղիղ կապը. Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեմ ճանապարհներ փակելուն

newmag-ը առանձնացրել է վարչապետի 4 մտքերը, որոնք նա ասել է տեսակապով:

  1. Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանում պետք է լինի ՀԴՄ-ի դիկտատուրա: Այսինքն` չպետք է լինի որեւէ բիզնես, որը ՀԴՄ չտրամադրի հաճախորդին: Առաջիկայում նախատեսված հարկային բարեփոխումներով տարեկան մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից, բայց դրա համար անհրաժեշտ է, որ բոլորը տրամադրեն ՀԴՄ կտրոններ:
  2. Վարչապետը անդրադարձել է նաեւ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին ու ճանապարհ փակելու պրակտիկային: Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ Էջմիածնում տեղի ունեցող գործընթացներն ուղղորդում են տեղական կլանները: Նա անթույլատրելի է համարում ցուցարարների կողմից ճանապարհ փակելը:
  3. Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելուն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատարանի այդ որոշումը իր սրտով չէ, սակայն դա չի նշանակում, որ նախաքննությունը չի շարունակվելու եւ գործը դատարան չի մտնելու:
  4. Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարել փաստաբանների նկատմամբ իրականացվող հալածանքները: Նա հայտարարել է, որ չի կարելի փաստաբաններին նույնացնել մեղադրյալների հետ եւ արդար դատաքննության շահերից է բխում, որ բոլոր մեղադրյալներն ունենան փաստաբաններ: Մի քանի օր առաջ բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել և վնասել էին Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենան:

Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք