[InterPress] Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Վենեսուելա

[InterPress] Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Վենեսուելա

Ռուս զինծառայողներով և ռազմատեխնիկայով բեռնված երկու օդանավ շաբաթ օրը վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասի օդանավակայանում, նշում են պաշտոնական աղբյուրները:

Այս առաքումը երկու երկրների շարունակվող գործակցության մի մասն է: IL-62 մարդատար և  AN-124 բեռնատար օդանավերը թռչել են Մոսկվայից, Սիրիայի տարածքով: Ըստ վենեսուելացի լրագրող Խավիեր Մայորկայի, օդանավերում եղել է 100 զինծառայող և 35 տոննա ռազմատեխնիկա: Ռուսական պետական լրատվական Սպուտնիկ գործակալությունը հայտնում է, որ օդանավերը Վենեսուելա են հասցրել ռազմատեխնիա և անձնակազմ՝ կատարելով ռազմատեխնիկական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Վենեսուելացի պաշտոնյաները նշում են, որ ռուս զինծառայողները ժամանել են՝ քննարկելու ռազմատեխնիկայի գործարկումը, ինչպես նաև ռազմավարությունը: Ռազմամթերքը Վենեսուելա հասցրած օդանավն այնտեղից հեռացել է հաջորդ օրը՝ կիրակի:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք