Տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվող թոփ 5 տեղափոխությունները

April 1, 2019

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ամռան հնչեղ տրանսֆերները պատկանելու են Մադրիդի Ռեալին: Արքայական ակումբի նախագահը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին 500 մլն եվրո է տրամադրել խաղացողներ գնելու համար: Բայց միայն Զիդանը չէ, որ ակտիվ փնտրտուքների մեջ է:

Կիլյան Մբապե (ՊՍԺ-ից Ռեալ – 280 մլն եվրո)


Картинки по запросу Կիլյան Մբապե
Ֆրանսիական ակումբն աշխարհի չեմպիոնին կվաճառի կրկնակի թանկ: ՊՍԺ-ն Կիլյան Մբապեին Մոնակոյից գնել էր 135 մլն եվրոյով: Ռեալի նախագահն ակումբի տնօրեննին հանձարարել է բանակցել 280 մլն եվրոյի շուրջ եւ երիտասարդ տաղանին արդեն ամռանը դարձնել Ռեալի ֆուտբոլիստ:

Քրիստիան Էրիկսեն (Տոտենհեմից Ռեալ – 150 մլն եվրո)


Картинки по запросу Քրիստիան Էրիկսեն
Տոտենհեմի նշած գինն է դանիացի ֆուտբոլիստի համար: Սպորտային փորձագետները համոզված են, որ Ռեալը կսակարկի գինը. Ֆուտբոլիստն անձամբ է ցանկանում խաղալ Զիդանի գլխավորությամբ: 2013-ին Տոտենհեմը Էրիկսենին գնել է 15 մլն եվրոյով. տասնակի փողային ցատկ 6 տարում:

Ֆիլիպե Կոուտինյո (Բարսելոնայից Մանչեսթեր Յունայթեդ – 100 մլն եվրո)


Картинки по запросу Ֆիլիպե Կոուտինյո
Բարսելոնան 100 մլն եվրո է ցանկանում ստանալ բրազիալցու տրանսֆերից: Կոուտինյոն թիմակիցներին ասել է, որ մեծ հավանականությամբ՝ կհեռանա Իսպանիայից: Նա Բարսայի համար այնքան էլ լավ ձեռքբերում չստացվեց. ակումբը ֆինանսական կորուստ կկրի, քանի որ ֆուտբոլիստին ձեռք էր բերել 160 մլն եվրոյով: Հավանական ուղղությունը՝ Մանչեսթեր Յունայթեդ:


Կարդացեք նաև.



Էդեն Ազար (Չելսիից Ռեալ – 90 մլն եվրո)


Картинки по запросу Էդեն Ազար
Մբապեն միակ հնչեղ տրանսֆերը չէ: Ռեալը հասկանում է, որ ՊՍԺ-ից դժվար թե խլի նաեւ Նեյմարին: Աջ կիսապաշտպանի դիրքը մադրիդյան թիմը կփակի Էդեն Ազարով: Բելգիացի ֆուտբոլիստն արդեն տվել է համաձայնությունը: Չելսին տրանսֆերից կստանա 90-100 մլն եվրո:

Ռաֆայել Վարան (Ռեալից Մանչեսթեր Յունայթեդ – 80 մլն եվրո)


Картинки по запросу Ռաֆայել Վարան
25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են 4 ակումբներ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ: Վարանն արդեն մի քանի անգամ ակնարկել է, որ ցանկանում է հեռանալ Ռեալից: Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է ամռանը Վարանին համար վճարել 80 մլն եվրո՝ նրան դասելով աշխարհի ամենաթանկ պաշտպանների շարքը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում