10 ֆիլմ` հաջողության հասնելու և չհանձնվելու մասին

October 19, 2017

Бойцовский клуб / Fight Club



  • Ժանրը՝ Թրիլլեր, դրամա, քրեական

  • Երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա, 1999

  • Տևողությունը՝ 131 րոպե

  • IMDb: 8,8.


Չակ Պալանիկը և Դեվիդ Ֆինչերը հզոր հարված են հասցրել հասարակական պահանջին։ Նրանք տաժանակիր աշխատանքով են զբաղված, որպեսզի գնեն այն, ինչ իրենց պետք չէ։ Այդպես էր տասը տարի առաջ, այդպես է մնացել նաև այսօր։ Առանց աշխատանքի և գումարի մնալու վախը պարալիզացնում է մարդկանց կամքը։ Որոշներն այնպես են կառչել միշտ կայուն մնալու ցանկությունից, որ կորցրել են իրենց դեմքը։

Качая железо / Pumping Iron



  • Ժանրը՝ փաստագրական, սպորտային

  • Երկիրը՝ ԱՄՆ, , 1976

  • Տևողությունը՝ 85 րոպե

  • IMDb: 7,5


Սա միայն բոդիբիլդինգի մասին չէ։ Ֆիլմում հոլիվուդի ապագա աստղ, Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերն է, որը սովորեցնում է պայքարել։ Ֆիլմը պետք է հատկապես դիտեն սպորտով զբաղվողները։

Эдди «Орёл» / Eddie the Eagle



  • Ժանրը՝ դրամա, կատակերգություն, կենսագրական

  • Երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա , 2016

  • Տևողությունը՝ 106 րոպե

  • IMDb: 7,4


Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Էդի Էդվարդսը անհաջողակ մարզիկ է «Արծիվ» մականունով։ Չնայած սահմանափակումներին, նա միշտ շատ է ցանկացել մասնակցել Օլիմպիադային։

Социальная сеть /  The Social Network



  • Ժանրը՝ դրամա, կենսագրական

  • Երկիրը՝ ԱՄՆ, 2010

  • Տևողությունը՝ 116 րոպե

  • IMDb: 7,7


Մարկ Ցուկերբերգը պարզապես 21-րդ դարի հաջողակներից չէ։ Ֆիլմը ապացուցում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ցանկացած աղքատ ուսանող կարող է գրանդիոզ հաջողությունների հասնել։

Всегда говори «Да» / Yes Man



  • Ժանրը՝ կատակերգություն

  • Երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2008

  • Տևողությունը՝ 104 րոպե

  • IMDb: 6,8


Ֆիլմի հերոսն իր պատմությամբ ցույց է տալիս, թե ամեն օր ինչպիսի հնարավորություններ ենք բաց թողնում։ Առաջարկն ընդունելը նշանակում է պատասխանատվություն վերցնել։

Области тьмы / Limitless 



  • Ժանրը՝ ֆանտաստիկա, թրիլլեր, դետեկտիվ

  • Երկիրը՝ ԱՄՆ, 2011

  • Տևողությունը՝ 105 րոպե

  • IMDb: 7,4


Միլիոնավոր մարդիկ երազում են հրաշք-դեղերի մասին, որոնք լուծում են խնդիրները։ Նիլ Բյորգերի ֆիլմը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է գիտակցության փոփոխված վիճակը։

Волк с Уолл-стрит / The Wolf of Wall Street



  • Ժանրը՝ դրամա, կատակերգություն, քրեական, կենսագրական

  • Երկիրը՝ ԱՄՆ, 2013

  • Տևողությունը՝ 180 րոպե

  • IMDb: 8,2


Մարտին Սկորզեն պատմում է Նյու-Յորքի նախկին բրոկեր Ջորդան Բելֆորտի տաղանդի մասին։ Կարևոր չէ, թե որքան գումար ունեք, ինչ մասնագիտություն ունեք։ Ֆիլմը կոգևորի բոլորին։

Слова / The Words



  • Ժանրը՝ դրամա, մելոդրամա, դետեկտիվ

  • Երկիրը՝ ԱՄՆ, 2012

  • Տևողությունը՝ 103 րոպե

  • IMDb: 7,1


Օրիգինալ սցենարով ֆիլմ է․ պատմություն՝ պատմության մեջ։ Անհաջողակ գրողի քայլը ստիպում է մտածել հաջողության արժեքի մասին։

В погоне за счастьем / The Pursuit of Happyness


Ժանրը՝ դրամա, կենսագրական
Երկիրը՝ ԱՄՆ, 2006
Տևողությունը՝ 117 րոպե
IMDb: 8,0
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Քրիս Գարդները աղքատ վաճառքի գործակալից դառնում է միլիոնատեր։  Ֆիլմը սովորեցնում է չհանձնվել, նունիսկ երբ շատ վատ իրավիճակում եք։

Умница Уилл Хантинг / Good Will Hunting



  • Ժանրը՝ դրամա

  • Երկիրը՝ ԱՄՆ, 1997

  • Տևողությունը՝ 126 րոպե

  • IMDb: 8,3


Երկու «Օսկարի» արժանացած ֆիլմ է։ Իրական ընկերության, սիրո, ինքնաորոնման և սեփական ուժերին հավատալու մասին է։