«Երազ» մատենաշարը ներկայացնում է ֆիննական ամենահայտնի մանկական պատկերապատումը՝ «Մյուռն ու հապալասը» (թրեյլեր)
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են ֆիննական հայտնի պատկերապատումը։ Փոքրիկ ճամփորդություն ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Գրքում հերոսները երկու արջերն են՝ Փոքր Մյուռը ու մեծ Մեծը։ Առաջին էջից սկսվում է արջերի արկածայ
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում...
Ֆիննական հայտնի «Մյուռն ու հապալասը» պատկերապատումը հեղինակել են մանկագիր Կաիսա Հապպոնենն ու նկարազարդող Անն Վասկոն։ Կաիսա Հապպոնենն դրամայի և հաղորդակցության ոլորտում մագիստրոսի կոչում է ստացել Յուվյասկյուլյայի համալսարանում: Նա երեխաների համար բովանդակություն է ստեղծում տարբեր հարթակներում և ձևաչափերով՝ հեռուստատեսությունից մինչև գրքեր: Մանուկների համար նախատեսված հեռուստահաղորդումներ է վարում, խաղացել է մանկական ներկայացումներում, գրադարանում եղել է հեքիաթասաց: Կաիսա Հապպոնենի գրքերը թարգմանվել են 20 լեզվով։
Իսկ Անն Վասկոն ֆինն հեղինակ և նկարազարդող է: Հրատարակել է տասնյակ մանկական գրքեր։ Նրա «Առյուծ Մեծը» պատկերագիրքը 2010-ին արժանացել է Ռուդոլֆ Կոյվուի մրցանակին և առաջադրվել է Ֆինլանդիայի մանկական գրքերի մրցանակին։ 2017-ին և 2021-ին ընդգրկվել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակի կարճ ցուցակում: Վասկոյի նկարազարդած Մյուռ անունով արջին նվիրված գրքերի շարքը թարգմանվել է 15 լեզվով։
Ուշադիր փոքրիկների ու հոգատար մեծերի համար գրքում կա նաև հատուկ ներդիր՝ ինչպես ճիշտ կարդալ գիրքն ու ամենակարևոր բաները սովորեցնել երեխաներին։ Այս նորույթը «Երազ» մատենաշարն իրականացրել է «Պարադիգմա» կրթական հիմնադարմի հետ գործակցության արդյունքում։
«Մյուռն ու հապալասը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Երազի գիրք.նոր հերոսներ» միջոցառման ընթացքում՝ մայիսի 18-ին, 17:00, Երազ այգում։ Միջոցառման ավարտին կանցկացվի խաղարկություն և պատկերապատումի առաջին գրքի 50 օրինակը կազմակերպիչները կնվիրեն երեխաներին։ Մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)