Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատ

Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)

03/13/2026

newmag-y-n

Չեխական Տերեզին քաղաքի բնակիչներն ապրում են նացիստական համակենտրոնացման ճամբարների ու տանջահար սպանված մարդկանց գերեզմանների վրա և վաճառում են կաղամբ, բազմացնում այծեր, սիրահարվում: Մի օր նրանց հարևանությամբ ծնվում է խելահեղ ու ի վերջո միլիոնատու գաղափար. դարձնե՞լ ամբողջ քաղաքը Հոլոքոստի կենդանի թանգարան: Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» սև գրոտեսկով պատմում է, թե ինչպես է մարդկության ցավն ու հիշողությունը հեշտությամբ վերածվում ապրանքի:

Կան վայրեր, որտեղ ոչ ոք պետք է չապրի՝ Տերեզին այդպիսի վայր է։ Հյուսիսային Չեխիայի այդ քաղաքն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները վերածեցին հրեական գետտոյի ու անցումային ճամբարի: Տասնյակ հազարավոր մարդ՝ հիմնականում հրեաներ, անցան Տերեզինով ճանապարհ դեպի Աուշվից ու մյուս ոչնչացման ճամբարները: Նրանցից շատերը մահացան հենց այստեղ՝ հիվանդությունից, սովից, կտտանքներից:

Պատերազմից հետո քաղաքն ապրեց: Մարդիկ վերադարձան կամ նորերը ծնվեցին ու մեծացան՝ նույն փողոցներում, նույն տների մեջ: Բունկերների վրա կառուցեցին խոհանոցներ, զանգվածային գերեզմանների կողքին տնկեցին այգիներ: Դաժան կեղեքումների ու սպանությունների վայր դարձած, մոռացված ու լքված քաղաքի բնակիչների կյանքն է:

Հենց այդ անհնարին թվացող ճնշող պատմության մասին է չեխ գրող Յախիմ Տոպոլը կերտել «Սատանայի արհեստանոցը» վեպ, որը Հոլոքոստի հիշողության ու ժամանակակից առևտրի բախման մասին է, բայց նաև ամբողջ մի ժողովրդի հոգեբանության, ընտրությունների ու ճնշված խղճի մասին: Գրքի գլխավոր հարցը՝ ի՞նչ անել անցյալի սարսափի հետ: Մոռանա՞լ վաղեմի ցավն ու սարսափը, թե՞ ամեն ինչ ցույց տալ՝ ինչպես եղել է։

Յախիմ Տոպոլը ժամանակակից չեխական գրականության առանցքային դեմքերից է, բանաստեղծ է և արձակագիր: Գրական հայտնի ընտանիքի ժառանգ է, գրական ուղին սկսել է 1970-ականներին որպես ռոք-երգահան։ Դիսիդենտական գործունեության և «Խարտիա 77»-ն ստորագրելու պատճառով իշխանությունը հալածվել է ու բանտարկել։ Թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրել է «Respekt» շաբաթաթերթը։ 

1990-ականներին պոեզիայից անցել դեպի պոստմոդեռն արձակ. նրա «Սատանայի արհեստանոցը» վեպը թարգմանվել է ավելի քան 20 լեզվով՝ դառնալով հեղինակի ամենաազդեցիկ գործերից մեկը։ 



«Սատանայի արհեստանոցը» վեպում Յախիմ Տոպոլը պատկերում է նախկին համակենտրոնացման ճամբար Տերեզինը, որը քաղաք-ուրվականից վերածվում է Հոլոքոստի թանգարանի։ Անցյալը փրկելու ազնիվ մղումն աստիճանաբար վերածվում է սարսափի շահավետ բիզնեսի, որտեղ հիշողությունը դառնում է վաճառվող ապրանք: 

Երբ հերոսին հանձնարարվում է նմանատիպ նախագիծ իրականացնել նաև Բելառուսում, պատմությունը ստանում է սատիրիկ ու գրոտեսկային ընթացք։ Սա սև հումորով հագեցած հակաուտոպիա է այն մասին, թե ինչպես է մարդկային ողբերգությունը վերածվում առևտրային բրենդի։ 

Տոպոլը Newmag-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանին, ընդգծել է, որ իր գրքի թեման կհետաքրքրի հայերին. «Ես իրոք հիանում եմ Հայաստանով, որն ունի հարուստ մշակույթ ունի, որտեղ ապրում են խիզախ և հաստատակամ մարդիկ։  Իմ այս պատկերացումը ձևավորվել է գրականության միջոցով. Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը» վեպի շնորհիվ։ Այն շատ տպավորիչ գույներով ներկայացնում է հայոց պատմության սարսափելի շրջանը՝ ցեղասպանությունը։

Իմ գիրքը թեմատիկորեն մոտ է այդ ողբերգությանը, սակայն գրված է որպես սև հումորով ողողված գրոտեսկ։ Պատմությունն այն մարդկանց մասին է, որոնք այսօր ապրում են Տերեզինում։ 

«Գիրքը, ըստ էության, հակաուտոպիա է։ Ես ուզում էի ցույց տալ, թե ինչ է կատարվում, երբ հիշողությունն ու ողբերգությունը մտնում են շուկա: Բելոռուսի ողբերգությունն ոչ ոք չի ֆինանսավորում ու հենց ուստի ավելի բազայական հարցն է ծագում. ո՞ւ ենք հիշում ու ո՞ւ ենք մոռանում։

Ես կարծում եմ՝ հայերը, որոնք մշակութային հարուստ ավանդույթ, բայց նաև սարսափելի պատմություն ունեն, խորապես կընկալեն այս գիրքը,  որը նվիրված է մարդկության պատմության ամենասարսափելի հատվածներից մեկին»:

Ու The Guardian-ի այդ վեպի մասին գրել է. «Սև հումորն ու հեգնանքն այնքան խիտ ու ճնշող են, որ «շունչդ կտրվում է»:

Չեխերենից հայերեն է թարգմանել Մարիամ Մանսուրյանը։

Տարածել

Սատանայի արհեստանոցը
Սատանայի արհեստանոցը

Յախիմ Տոպոլ

5800 ֏

Նկարագրություն

Չեխական Տերեզին քաղաքը նախկինում եղել է համակենտրոնացման ճամբար, որտեղ տասնյակ հազարավոր մարդկանց են տանջամահ արել, կտտանքների ենթարկել։ Հիմա քաղաք-ուրվական էայն լքում են բոլորը։ Բայց Տերեզինի նվիրված քաղաքացին՝ Լեբոն, մտադիր է քաղաքը պահպանել՝ ինչպիսին եղել է, այն վերածել Հոլոքոստի թանգարանի, փրկել ամեն պատ, ամեն քնատախտ, նկուղ, պատերի ամեն մի գրություն։ Բայց անցյալը պահելու ազնիվ ցանկությունը շուտով դառնում է շահավետ բիզնես, սարսափը վաճառվում է որպես տեսարան, հիշողությունը՝ որպես ապրանք։ Երբ վեպի գլխավոր հերոսին պարտադրվում է նման թանգարան ստեղծել նաև Բելոռուսում՝ մոռացված ցեղասպանությունների վայրերում, պատմությունը ստանում է սատիրիկ, մութ ու ֆանտասմագորիկ լարում, մարդկության ցավը հեշտությամբ փոխակերպվում է առևտրային բրենդի։ Գրոտեսկային, սև հումորով լի հակաուտոպիա է, համամարդկային ողբերգության ու մարդասիրության ազդեցիկ հակադրություն։