Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուս

Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

05/20/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունը «Շարմ» ընկերության ու «Վերածնունդ» հիմնադրամի հետ հրատարակել է նոր երևանյան պատմություն։ «Երբ ծաղկում է ծիրանենին» գիրքը ներկայացվեց Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։

«Երբ ծաղկում է ծիրանենին» վեպը 70-ականների Երևանի, հայտնի ու սիրելի երևանցիների, ընկերության ու սիրո մասին պատմություն է, որի հեղինակը Վիգեն Ջակոկաջյանն է։ Նա հեռուստաշնորհադեսին ներկա չէր, բայց իր ֆեյսբուքյան էջում բացահայտել է, թե ով է ինքն ու պատմել գրքի ստեղծման պատմությունը.

«Տարիներ առաջ «Շարմ» ընկերությունը ռեժիսոր Էդգար Բաղդասարյանին, Վիգեն Ստեփանյանին ու Արթուր Սարգսյանին պատվիրել էր գրել սցենար իրենց հիշողությունների ու երիտասարդության Երևանի մասին։ 2015-ին նրանք գրում են «Երևան-Երևան» սցենարը։ Մի քանի տարի անց հայտնվում է սցենարի մեկ այլ տարբերակ` «Երևանյան կրուասանը»։ 

Այս սցենարի հեղինակներն են գրող Հարութ Կբեյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և Ռոման Կանտորը»։ Այս երկու սցենարներից բացի, կա ևս մեկ այլընտրանքային սցենար, որի վրա աշխատել են Սերգեյ Կոզինը, Ռոման Կանտորը, «Շարմի» հիմնադիր Ռուբեն Ջաղինյանը և հեռուստապրոդյուսեր, «Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։ Այդպես հայտնվեց «Երբ ծաղկում է ծիրանենին» գիրքը։  

Վիգեն Ջակոջակյանը գրում է, որ ամենաբարդն այս դեպքում գրքի հեղինակներին նշելն էր, քանի որ տարբեր տարիների աշխատել են տարբեր մարդիկ։ Արդյունքում փոխվել են պատմության հերոսները, սյուժետային գիծը։ Որոշվեց, որ գիրքը հրատարակվի կեղծանունով։ Եվ այդպես հայտնվեց Վիգեն Ջակոջակյան հեղինակը։

Գրքի բովանդակության, հերոսների մասին հեռուստաշնորհանդեսին պատմել են թարգմանիչ Անուշ Մուրադյանը, որը գիրքը ռուսերենից թարգմանել է հայերեն և հայերեն հրատարակության խմբագիր Աննա Բախշյանը։

Խմբագիր Աննա Բախշյանն ասում է, որ գիրքը խորհրդային Երևանի ու երևանցիների մասին է, պատմության հերոսները նշանավոր մարդիկ են, որոնք այդ տարիներին շատ հեղինակավոր ու հայտնի էին. 

«Պատմությունը փոխանցում է 70-ականների համն ու բույրը, հիշեցնում Երևանիպատմաքաղաքական դեպքերը, երբ կային արգելված թեմաներ, ընդհատակյա ուսանողական խմբեր, գրքեր, որոնք չէր կարելի կարդալ ու քիչ-քիչ վերածնվող ազգային ինքնագիտակցության դրսևորումները։ Կա նաև անհոգ կյանք, ընկերություն։ Այս գիրքը ընթերցողներին ուրախություն, թախիծ, հուսահատություն ու ամենատարբեր զգացմունքներ ու զգացողություններ կփոխանցի։ 

Գրքի ժանրը միայն հուշագրություն չէ, վեպ է՝ վավերագրական որոշ շեշտադրումներով։ Հետաքրքիր է, որ մեր սիրելի քաղաքը միայն հիշատակում չէ, լիարժեք գործող անձ է իր Կազիրոկով, Կոնդի հին ու գեղեցիկ թաղերով։ Շատ հաջողված է «Երբ ծաղկում է ծիրանեին» վերնագիրը, քանի որ ծիրանը մեր մշակութային հիշողության արքետիպային երևույթներից է, ու նույնիսկ կրուասանը գրքում պատրաստված է ծիրանի ջեմով»։

Թարգմանիչ Անուշ Մուրադյանը խոստովանում է, որ գիրքը թարգմանել է կարոտով, քանի որ գրքում նկարագրված են իր մանկության տարիները. «Գիրքը շատ հետարքիր է, մի շնչով կարդացվող, իմ դեպքում՝ մեկ շնչով թարգմանվող։ Ընթերցողին սպասում է հետաքրքիր ինտրիգ, որը բացահայտվում է վերջում։ 

Պատմությունը նաև ստիպում է խորհել, թախծել ընկերության մասին, որն ամենամեծ հարստությունն է։ Գրքի հերոսները, թվում է, անհոգ կյանքով են ապրում, բայց ամեն մեկն իր ընտրությունն է անում, ինչը հանգեցնում է շատ անկանխատեսելի հետևանքների»։

«Շարմ» ընկերությունն ու «Վերածնունդ» հիմնադրամը հայտնել են, որ «Երբ ծաղկում է ծիրանեին» գրքի հիման վրա կնկարահանվի նաև ֆիլմ։

Կարդացեք նաև

Տարածել

Когда цветут абрикосы
Когда цветут абрикосы

Виген Джакокаджян

7800 ֏

Նկարագրություն

1974 год, Ереван. Жизнь трёх друзей за один год меняется необратимо. То, что казалось простым и предсказуемым, превращается в напряжённую и опасную реальность, где каждое решение имеет свою цену.

Это история о дружбе и предательстве, о мечтах и вынужденных компромиссах. Ценности, казавшиеся незыблемыми в юности, сталкиваются с реальностью, а ошибки со временем становятся непоправимыми. Запоздалые извинения не способны вернуть утраченного.

Они молоды, полны энтузиазма и веры в своё будущее. Но незаметно оказываются втянутыми в мир тайных разговоров, запретных тем и чужих игр. Жажда свободы, искренняя и чистая,постепенно превращается в опасный путь, где ставки уже давно перестали быть юношескими.

«Когда цветут абрикосы» роман о любви, памяти и времени. О любви, которая не угасает, а с годами становится глубже. И о весне, которая всегда возвращается.

Երբ ծաղկում է ծիրանենին
Երբ ծաղկում է ծիրանենին

Վիգեն Ջակոկաջյան

7800 ֏

Նկարագրություն

1974 թվական, Երևան։ Երեք ընկերների կյանքը մեկ տարվա ընթացքում անշրջելիորեն փոխվում է։ Այն, ինչ թվում էր պարզ ու կանխատեսելի, վերածվում է լարված, վտանգավոր իրականության, որտեղ յուրաքանչյուր ընտրություն գին ունի։ Այս պատմությունն ընկերության և դավաճանության մասին է, երազանքների և պարտադրված զիջումների մասին։ Պատանի տարիքում անխախտ թվացող արժեքները բախվում են իրականությանը, սխալները ժամանակի հետ դառնում են անուղղելի։ Ներում հայցելու փորձերն ուշացած են ու հետ չեն բերում կորուստը։

Նրանք երիտասարդ են, խանդավառ, ապագայի հանդեպ հավատով լի։ Բայց աննկատ հայտնվում են մի աշխարհում, որտեղ ամենուր գաղտնի զրույցներ են, արգելված թեմաներ և օտար խաղեր։ Ազատության ծարավն աստիճանաբար հասցնում է վտանգավոր ուղու, որտեղ խաղադրույքներն ամենևին էլ պատանեկան չեն։

«Երբ ծաղկում է ծիրանենին» վեպը սիրո, հիշողությունների և ժամանակի մասին է։ Սեր, որը չի խամրում, այլ տարիների հետ ավելի է խորանում։ Եվ գարնան, որը միշտ վերադառնում է։