Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ը

«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)

05/18/2026

newmag-y-n

Վերջերս Newmag-ը հայերեն հրատարակեց ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը»։ Գրքի հեղինակը սոցիալական հոգեբան է, որը բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։

Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթն իր գրքում պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնների հետ։

«Տագնապած սերունդը» գիրքը հրատարակվել է տարբեր լեզուներով, հիմա նաև հայերեն։ Այդ առիթով Newmag-ը զրուցել է գրքի հեղինակի հետ.

«Շատ ուրախ եմ, որ գիրքս լույս է տեսնում Հայաստանում։ Գիտեք, մեր երկրները շատ տարբեր են։ Աշխարհի տարբեր ծայրերում մանկությունը տարբեր է, բայց իմ ճամփորդությունների ընթացքում մի բան եմ նկատել. ամենուր, որտեղ ծնողներ, երեխաներ և սմարթֆոններ կան, մենք բախվում ենք նույն խնդիրներին։ Մեր ընտանիքներում նույն վեճերն են։

Տեսնում ենք, թե ինչպես են կախվածություն առաջացնող հավելվածները խլում մեր երեխաների մանկությունը։ Ամբողջ աշխարհում մայրերն ու հայրերը, բայց առաջին հերթին՝ մայրերը, ասում են՝ «ո՛չ, մենք չենք ուզում նման մանկություն մեր երեխաների համար»։

Ըստ Հայթի, կան շատ անելիքներ, բայց դա հնարավոր է միայն համատեղ ջանքերով։ Պետք է միասին գործել, որպեսզի երեխաներին վերադարձնենք իրական աշխարհում խաղալու հնարավորությունը, որպեսզի նրանք սոսնձված չլինեն հեռախոսների էկրաններին.

«Հուսով եմ՝ «Տագնապած սերունդը» կօգնի հայ ծնողներին ու երեխաներին հասնել դրան։ Գիրքը չի ասում, թե հեռախոսը չարիք է։ Գրքի ուղերձն այն է, որ մանկությունն իրական աշխարհում հրաշալի է, և մենք պարտավոր ենք այն վերադարձնել մեր երեխաներին»։

Հեղինակն իր երախտագիտությունն է հայտնել Newmag հրատարակչությանն ու Սարգիս Իզմիրլյանին, «Իզմիրլյան» հիմնադրամին՝ գիրքը Հայաստան բերելու հարցում աջակցելու և դեռ 2024 թվականին նրան առաջին աջակիցելու համար.

««Իզմիրլյան» հիմնադրամը վերջին երկու տարիներին սատարել է ինձ։ Շատ շնորհակալ եմ նրանց և ձեզ՝ իմ գիրքը ձեր երկրում ներկայացնելու համար։ Թող Հայաստանի երեխաները բարգավաճեն թվային դարաշրջանում»։

Հայթը գրքում առաջարկում է հստակ լուծումներ՝ սմարթֆոններ՝ միայն ավագ դպրոցից, սոցիալական ցանցեր՝ 16 տարեկանից հետո, հեռախոսազերծ դպրոցներ, ազատ խաղ և ինքնուրույն մանկություն։ Սա կոչ է ծնողներին, դպրոցներին, տեխնոլոգիական ընկերություններին ու պետություններին՝ գործել հիմա, քանի դեռ ուշ չէ։

Կարդացեք նաև

Տարածել

Տագնապած սերունդը
Տագնապած սերունդը

Ջոնաթան Հայթ

7800 ֏

Նկարագրություն

2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։ Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։

«Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։