Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը
04/20/2026
Newmag-ը ներկայացրեց տարվա կարևոր բեսթսելլերներից մեկը՝ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գիրքը։ Հեղինակը բազմաթիվ գիտական, հետազոտական ուսումնասիրություններից հետո սարսափազդու թվերով ու փաստերով ցույց է տալիս, թե ինչպես են ազդում խաղերը, գաջեթներն ու սոցցանցերը դեռահասների ու երախաների վրա։
Ուսումնասիրությունը վերաբերում է Z սերնդին, հենց նրանք էին առաջինը, որ մեծացել են սմարթֆոններով ու ինտերնետով։ Գրքի գլխավոր գործընկերն Իզմիրլյան հիմնադրամն է։ Գրքի թարգմանիչը Newmag-ի Կորպորատիվ և միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանն է։
Քննարկումը վարեց Newmag-ի Ռազմավարական և հատուկ նախագծերի պատասխանատու Գոհար Մանուկյանը։ Նա ներկայացրեց հեղինակի գլխավոր թեզերը, դրանցից մեկն այն է, որ սոցցանցերը ազդում են հատկապես աղջիկների հոգեբանության վրա, խաղերը՝ տղաների.
«Գիրքը միայն ծնողների համար չէ։ Այն պետք է կարդան հոգեբանները, մասնագետները, ուսուցիչներն ու կրթության մասնագետները, քանի որ ըստ հեղինակի՝ երեխաների մանկությունը հետ բերելու ու հոգեբանական առողջությանը չվնասելու համար պետք են համակարգային լուծումներ»։

Գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանը ներկայացրեց, որ գիրքը գիտական փաստերով ու ուսումնասիրություններով է, բայց այն գիտահանրամատչելի է. «Գրքում կան բազմաթիվ թվեր, գրաֆիկներ, բովանդակությունն էլ իսկապես սարսափազդու է։
Հեղինակն ասում է, որ սոցցանցերի, խաղերի ալգորիթմները ստեղծողները լավ գիտեն բոլոր այն վատ հետևանքները, որոնք առաջացնում են իրենց արտադրանքը, բայց նրանց համար բիզնես շահերն ու ավելի շատ դեռահասների ու պատանիների ներգրավելն առաջնային է»։

Ջոնաթան Հայթը միայն իր թեզերը չի ներկայացնում։ Հակափաստարկներ է ներկայացնում իրընդդիմախոսներին։ Այդ հակափաստարկներից շատերը վերաբերում են նրան, որ հոգեբանական խնդիրները կարող են լինել նաև վերջին տարիների համաճարակների, պատերազմների ու տարբեր ճգնաժամերի պատճառով. «Հայթը ներկայացնում է ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ պատճառը սոցցանցերն ու գաջեթներն են։
Հեղինակը, սակայն չի դեմոնիզացնում սոցցանցերը, պարզապես ցույց է տալիս, թե երբ ու ինչպես պետք է դրանք օգտագործել, որպեսզի վնաս չհասցնեն։ Գրքում հստակ երևում է, թե ինչպես են ծնողները վերջին տասնամյակներում ավելի ու ավելի շատ երեխաներին պաշտպանում ֆիզիկական աշխարհից՝ բացարձակ անպաշտպան թողնելով նրանց վիրտուալ կյանքում»։
Գրքի խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանը Z սերնդի ներկայացուցչի ծնող է, ու բախվել է բոլոր այն խնդիրներին, որոնց մասին իր գրքում պատմում է հեղինակը. «Աշխատող մայրերը ծնողներըզբաղված են։ Հաճախ մտածում են, որ երեխան տանն է, սենյակում է, ուրեմն ապահով է։ Բայց ժամանակի ընթացքում նկատեցի ուշադրության ու կենտրոնացման պակաս, անքնություն։
Սկսեցի այնպես պլանավորել աղջկաս կյանքը, որ բակում շատ խաղա, շատ շփվի հասկակիցների հետ, բախվեցի Հայթի ներկայացրած մյուս խնդրին՝ նույնիսկ բակում երեխաները չեն խաղում, նրանք լուսատտիկների պես հավաքվում են հեռախոսների էկրանների առաջ։ «Տագնապած սերունդը» գրքի հեղինակը միակ լուծումը համարում է այն, որ ջանք պետք է թափեն բոլորը՝ ծնողները, դպրոցները, կրթության մասնագետները»։

Հոգեբան Անուշ Քոչարյանն ասում է, որ գրքում ներկայացված սարսափելի հետևանաքները իրենք էլ են նկատում մասնագիտական պրակտիկայի ընթացքում։ Գիրքը կօգնի անհանգստությունները, վտանգները հիմնավորել այս գիտական գրքի ապացույցներով. «Համացանցի բովանդակությանութսուն տոկոսը պոռնոգրաֆիկ նյութեր են։
Հեղինակն ասում է, որ բոլոր հետազոտություններըապացուցել են, որ մեծ թիվ են կազմում երեք կախվածություններ, որոնք կես դար առաջ դրանքչկային՝ խաղերը, պոռնոգրաֆիկ կոնտենտն ու սոցցանցերը։ Հոգեկան առողջության կարևորգործոններից մեկը ներքին ջանքն է։ Եթե երեխան ջանք է թափում, դա իր հոգեկան առողջություն է,իսկ հեռախոսը ջանք չի պահանջում, թուլացնում է դիմադրողականությունը, որևէ բան անելու ձգտումը, ու այդ պատճառով դառնում է տագնապած»։
Անձի և տարիքային հոգեբանության մասնագետ Լիլիթ Չոբանյանը նույնպես անդրադարձավ սոցցանցային կախվածությանը, մեջբերելով, թե ինչպես է առաջնում այն. «Արագ դոֆամինային հագեցվածություն են բերում, մարդը դրա կարիքն ունենում է. «Երեխաների տարիքայինառանձնահատկություններից կախված՝ տարբեր վնասներ են լինում։
Հոգեսոցիալական ոլորտումկրտսեր դպրոցականների ու փոքրերի մոտ իրականության ու երևակայական աշխարհիտարբերությունը հստակ չէ, նրանք գաջեթներից շատ օգտվելու դեպքում կորցնում են իրականության զգացումը։ Կոգնիտիվ վնաս նույնպես կա, այս խաղերը, կարճ տեսանյութերը թռչողուշադրություն են պահանջում։
Մենք, առավել ևս երեխաները ինֆորմացիան չեն հասցնում մարսել, տուժում են իմացական ֆունկցիաները, հույզերը, երեխաները դադարում են նույնիսկ ապրումակցել։Պակասում են նաև սոցիալական շփման հմտությունները, ինտերնետում նրանք ներկայանում են իրենց իդեալակնեսով «ես»-ով, իսկ կյանքում չեն կարողանում հարաբերություններ կառուցել»։
Քննարկման մասնակիցները եզրակացրին, որ հեռախոսներից, ինտերնետից, խաղերից ու սոցցանցերից կախվածությունը պակասեցնելու ու հեղինակի խոսով՝ խաղակենտրոն մանկությունը հետ բերելու համար լուսավորչական աշխատանք պետք է տանել նախ երեխաների, ծնողների, հետո դպրոցների ու ուսուցիչների հետ։ Հայթը նույնպես առաջարկում է մի քանի կարևոր քայլ.
- Սմարթֆոններ՝ ավագ դպրոցից սկսած
- Սոցիալական ցանցեր՝ միայն 16 տարեկանից
- Հեռախոսազերծ դպրոցներ
- Ավելի շատ ազատ խաղ և առանց մշտական հսկողության ինքնուրույն մանկություն
Կարդացեք նաև
Ջոնաթան Հայթ
7800 ֏
Նկարագրություն
2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։ Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։
«Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։
Կարդա նաև
Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը
Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)
Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին