JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գ

Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

11/23/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է պատմագիտական, քաղաքագիտական նոր ձեռնարկ՝ Աշոտ Հայրունու «Եվրոպային սպասելիս» գիրքը։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Աշոտ Հայրունին ներկայացրել է իր աշխատության գլխավոր թեզերն ու կարևոր փաստերը։

«Եվրոպային սպասելիս» գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։

Պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ 1918-1920 թվականներն առանձնահատուկ դասեր է ավանդում սերունդներին։ Դրանք կարևոր ու արդիական են նաև այսօր ու կօգնեն թույլ չտալ նույն սխալները.

«Մեծ վիպասան ու հրապարակախոս Րաֆֆին ասել է՝ պատմությունը մի վարդապետարան է, մի դասարան, որտեղ պետք է կրթվեն ապագա սերունդները՝ զգուշանալով իրենց նախնիների թույլ տված սխալներից։ 

Այդ շրջանի իրադարձութունների համակողմանի քննությունից պարզ է դառնում, որ հետագա սերունդներին այդ դասերը լիովին հասանելի չեն եղել, ձևավորվել են կարծրատիպեր, որոնք որևէ հիմք չեն ունեցել։ Այս շրջանը մեզ համար բախտորոշ էր աշխարհաքաղաքական նոր իրադարձություններով, շահերի բախումով, առաջին հանրապետության ծնունդով ու անկումով»։

Աշոտ Հայրունին ներկայացրեց Առաջին հանրապետության իրադարձությունների, աղետների, ծանր կորուստների ու պարտությունների երկու գլխավոր պատճառները. «Այդ սխալները երկուսն են. ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին սխալ կողմնորոշումն ու մեր անբավարար ինքնակազմակերպումը։ Այս երկու հանգամանքները պատմության աղետալի ընթացքի հիմքը դարձան։


Այդ շրջանում պատմական իրադարաձությունները չափազանց կարևոր հնարավորություններ էին բերում ոչ միայն տեր լինելու ՀՀ տարածքին, այլ նաև զգալի նոր տարածքներ ձեռք բերելու արևմտյան Հայաաստանից։ Մենք չգնահատեցինք Խորհրդային Ռուսաստանի դերակատարությունը, այլապես կկարողանայինք շատ շահավետ դուրս գալ այդ բախտորոշ իրավիճակից»։

Դիտարկելով 1920 թվականի իրադարձությունները՝ Աշոտ Հայրունին կարծում է, որ դրանք կրկնվում են նաև այսօր. տարածաշրջանում նույն աշխարհաքաղաքական շահերն են, նույն հակամարտությունը՝ Ռուսաստան-Արևմուտք, նույն մարտահրավերներն ու նույն հարևաններն իրենց նկրտումներով։ Պատմաբանը վստահ է, որ առաջին հանրապետության սխալները կրկնելու դեպքում՝ կարող ենք կորցնել նաև երրորդ հանրապետությունը։

Կարդացեք նաև

Տարածել

Եվրոպային սպասելիս
Եվրոպային սպասելիս

Աշոտ Հայրունի

6800 ֏

Նկարագրություն

1918 և 1920 թվականներին մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի հնարավորություններ էին բացում հայ ժողովրդի առջև, որ դրանց գնահատման և իրականացման դեպքում ոչ միայն կբացառվեին բազում աղետներ, այլև Հայաստանի համար կստեղծվեր աննախադեպ շահեկան դրություն՝ տարածքային և այլ ձեռքբերումներով։ Դա տեղի չունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարությունը թերագնահատում էր տարածաշրջանում Խորհրդային Ռուսաստանի դերակատարությունը և որդեգրել էր Արևմուտքին ապավինելու արտաքին քաղաքական կուրս։ Նախկինում ևս բազմիցս չարդարացված այդ կուրսը հերթական անգամ հանգեցրեց հուսախաբության, նորանոր ծանր կորուստների։ Հայաստանի առաջին հանրապետությունն անկում ապրեց՝ դառնալով ոչ թե քեմալա-բոլշևիկյան դաշինքի զոհը, ինչպես ընդունված է կարծել, այլ իր վարչակազմի քաղաքական անհեռատեսության։ Գիրքը երևան է հանում այդ կարևոր պատմաշրջանի դասերը, որոնք շարունակում են արդիական մնալ, և եթե չյուրացվեն, ապա մեկ դար առաջ թույլ տրված սխալները կարող են յուրովի կրկնվել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։