Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)
04/18/2026
2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։
Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։
Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։
Մինչ մեծերը անհանգստանում էին միլենիալների մասին, 1995-ից հետո ծնված Z սերունդը մեծացավ մի իրականության մեջ, որտեղ իրական կյանքում նրանք գերհսկվող էին, իսկ թվային աշխարհում՝ գրեթե անպաշտպան:
Ըստ ամերիկացի սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը ցույց է տալիս այս հակասության հետևանքները․ «Մենք երեխաներին զրկեցինք ազատ խաղից, ռիսկի դիմելու փորձից ու ինքնուրույնությունից, բայց միաժամանակ նրանց թողեցինք մենակ՝ էկրանների ու ալգորիթմների դիմաց։ Այսպես «խաղակենտրոն մանկությունը» վերածվեց «հեռախոսակենտրոնի»։
Այսօր երեխաները մեծանում են էկրանների մեջ՝ քունը խանգարված է, սոցիալական կապերը թուլացած են, ուշադրությունը՝ ցրված, իրական շփումները՝ նվազած, կախվածությունը՝ աճող։
Սմարթֆոնը դարձել է մշտական «դոպամինային ներարկիչ», որը ձևավորում է արագ, մակերեսային մտածողություն և խաթարում խորասուզվելու ունակությունը։
Արդյունքում՝ Z սերունդը պատմության մեջ առաջինն է, որը սեռահասունացման փուլն անցնում է գրպանում ունենալով «պորտալ»՝ դեպի մի աշխարհ, որը հաճախ ավելի գրավիչ է, քան իրականությունը։ Բայց այդ աշխարհը նաև մեկուսացնում է։
Գիրքը բարձրացնում է նաև նոր երևույթներ․ օրինակ՝ որոշ հոգեբանական խանգարումների աճը սոցիալական ցանցերի ազդեցությամբ, հատկապես դեռահասների շրջանում։
Բայց սա միայն ախտորոշում չէ։ Հեղինակը գրքում առաջարկում է հստակ լուծումներ՝ սմարթֆոններ՝ միայն ավագ դպրոցից, սոցիալական ցանցեր՝ 16 տարեկանից հետո, հեռախոսազերծ դպրոցներ, ազատ խաղ և ինքնուրույն մանկություն։
Սա կոչ է ծնողներին, դպրոցներին, տեխնոլոգիական ընկերություններին ու պետություններին՝ գործել հիմա, քանի դեռ ուշ չէ։
«Տագնապած սերունդը» համաշխարհային բեսթսելլեր է, որը փորձում է վերականգնել ամենակարևորը՝ մանկությունը իրական աշխարհում։
Գրքի թարգմանիչ՝ Նանե Մանուկյան։
Գրքի գլխավոր գործընկեր՝ Իզմիրլյան հիմնադրամ։
Ջոնաթան Հայթ
7800 ֏
Նկարագրություն
2010-ականներին բազմաթիվ երկրներում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ․ աճեցին դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը։ Ի՞նչ փոխվեց այդ տարիներին։ Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը պատասխանում է կարևոր հարցերի՝ խաղազբաղ մանկությունն ինչպե՞ս աստիճանաբար փոխարինվեց հեռախոսազբաղ մանկությամբ, և երեխաներն այժմ ինչո՞ւ են ավելի շատ ժամանակ անցկացնում սմարթֆոնի հետ ու սոցիալական մեդիայում։ Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների վրա՝ հեղինակն այս գրքում բացատրում է, թե այս փոփոխություններն ինչպես են ազդում երեխաների սոցիալական և նյարդաբանական զարգացման վրա, ինչու են հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածության։ Հայթն առաջարկում է պարզ և գործնական քայլեր, որոնք կարող են անել ծնողները, դպրոցները, տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ այս ճգնաժամին դիմակայելու և երեխաներին ավելի առողջ ու մարդակենտրոն մանկություն վերադարձնելու համար։
«Տագնապած սերունդը» մարդկային կյանքը բոլոր սերունդներին վերադարձնելու փորձ է։
Կարդա նաև
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)
Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին
Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանում ներկայացրեց Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը
Տեղի ունեցավ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)