Հեղինակ

Ջոնաթան Հայթ

Ջոնաթան Հայթ

Ջոնաթան Հայթը (ծնվ. 1963 թ․) ամերիկացի սոցիալական հոգեբան է։ Դոկտորի աստիճան ստացել է Փենսիլվանիայի համալսարանում, հետդոկտորական հետազոտություններ է իրականացրել Չիկագոյի համալսարանում և Հնդկաստանի Օրիսա նահանգում։ 2011-ից դասավանդում է Նյու Յորքի համալսարանում։ Foreign Policy հանդեսը նրան ընդգրկել է «աշխարհի առաջատար գլոբալ մտածողների» ցանկ, Prospect-ը՝ «աշխարհի առաջատար մտավորականների» շարք։ Բարոյական հիմքերի տեսության համահեղինակ Հայթի աշխատությունները մեծապես ազդում են հասարակական քննարկումների վրա՝ բացահայտելով կրթության, տեխնոլոգիայի և ժամանակակից հասարակության զարգացման հիմնախնդիրները։