Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ,

Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

05/25/2026

newmag-y-n

Newamg հրատարակչությունը «Երազ» մատենաշարով ծնողների ու մասնագետների համար հրատարակել է ուղեցույց, որը կօգնի ծնողավարման բարդ ու զգայուն ընթացքը դարձնել ավելի հանգիստ, ավելի արդյունավետ։ «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» ձեռնարկի հեղինակը վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնն է։ Նա խոստանում է, որ կօգնի պակասեցնել ծնողավարության սթրեսը, լինել երջանիկ ծնող։

«Բարի լույսի» տաղավարում ներկա էին գրքի թարգմանիչ Նաիրա Մուրադյանը, Newmag հրատարակչության Երազ մատենաշարի ղեկավար, գրքի խմբագիր Գոհար Մանուկյանը և «Ուսում» դպրոցի Ծնողավարման խմբի ղեկավար Անժելա Մանասյանը։

«Ավելի հանդարտ, ավելի երջանիկ, ավելի հեշտ» գրքի թարգմանիչ Նաիրա Մուրադյանը կարծում է, որ ծնողավարումն ի սկզբանե բնազդ է, որը պետք է զարգացնել. «Մեր ծնողները հաճախ են ասում, որ մեզ առանց գրքերի են մեծացրել, ու վատ չի ստացվել, բայց ժամանակակից մարտահրավերները շատ են։ Ծնողները պետք է զինված լինեն, ու այս դեպքում հեղինակն առաջարկում է դրական ծնողավարման հմտություններ. ինչպես անել, որ ընտանեկան մթնոլորտը հանգիստ լինի, երեխան չմեծանա վախի մթնոլորտում, չլինեն պատիժ, սահամանափակումներ։ Այս բոլոր հարցերի պատասխանները գրքում կան։ 

Շնորհակալություն Newamg-ին, որ այս ձեռնարկը հրատարակեց հայերեն։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնն առանձնանում է գործնական ուղեցույցներով, նրա գրքում չկան փիլիսոփայական, բարդ աքսիոմաներ, կան կոնկրետ իրավիճակներ, օրինակ, գովեստի մասին, պատժի մասին, կամ ինչպես չպատժել, բայց ստանալ դրական արդյունք։ Ինչու պետք է խրախուսել, բայց չասել գովեստի վերացական խոսքեր։ 

Հեղինակը շեշտում է նաև ընտանիքի բոլոր անդամների, երկու ծնողների գործակցությունը, նրանք պետք է նույն կերպ վարվեն, որպեսզի երեխան «օգնության» համար չդիմի տատիկին, պապիկին կամ ծնողներից մեկին։ Մեթոդներից մեկը կոչվում է «Մտավարժանք», երբ ծնողները երեխայի հետ քննարկում են, թե ինչու սխալ ընթացք ստացավ, որն է վատ վարքը ու դրա հետևանքները։ Դա պետք է տևի մեկ րոպեից քիչ, որպեսզի երեխան չձանձրանա ու ինքն էլ մասնակցի քննարկմանն ու առաջարկի տարբերակներ»։ 


Newmag հրատարակչության «Երազ» մատենաշարի ղեկավար, գրքի խմբագիր Գոհար Մանուկյանն ասում է, որ մանկական մատենաշարով հրատարակում են գրքեր, որոնք վերաբերում են երեխայի դաստիարակության տարբեր փուլերին ու հարցերին.

«Այս գիրքը ներկայացնում է երեխաների ամենաբարդ փուլը՝ 3-12 տարեկանը։ Հեղինակը 40 տարվա հոգեբան, վարքաբան է, նա գործնական խորհուրդներ է տալիս ու ոսկե սարեր չի խոստանում։ Հեղինակն իր խորհուրդներն ու մեթոդները կոչում է ռազմավարություններ։ Թվում է, թե ռազմավարություն բառը հնչում է շատ բարդ։ Բայց երբ կարդում ես, հասկանում ես, որ հեղինակն, իրոք, առաջարկում է ծնող-երեխա հարաբերությունների կառուցման ռազմավարություններ։ 

Գիրքն օգնում է նաև մի շատ կարևոր հմտություն ձևավորել, լինել համբերատար։ Մյուս կարևոր խորհուրդը, որ ինձ հատկապես դուր եկավ, «երկրորդ անգամ չկրկնելու» մեթոդն է։ Սովորաբար, ոչ թե երկու, այլ տասը, քսան անգամ կարող ենք կրկնել նույն բանը, բայց երեխան չարձագանքի, իսկ հեղինակը շատ հստակ սովորեցնում է, ինչպես անել, որ նույն բանը ծնողն ասի միայն մեկ անգամ։ Կարծում եմ, սա ամենակարևոր մեթոդներից մեկն է»։

«Ուսում» դպրոցի ծնողավարման խմբի ղեկավար Անժելա Մանասյանը ներկայացրեց, թե ինչպես են իրենք աշխատում երեխաների ծնողների հետ, որպեսզի համատեղ ջանքերով հասնեն լավագույն արդյունքի. 

«Մենք պետք է աշխատենք ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ, դրա համար մեր դպրոցի տնօրենի առաջարկով ստեղծվեց «Գիտակից ծնողավարման ակումբը»։ Երեխաների խնդիրները շատ են՝ ուշադրության պակաս, կենտրոնացում և այլն։ Այս գրքի առաջարկները շատ գործնական են, ես որպես մանկավարժ կառանձնացնեմ տնային աշխատանքների հարցը։ 

Տնային աշխատանքները կարծում եմ, բոլոր ընտանիքներում են խնդիր։ Մենք սովորեցնում ենք ուտել, հագնվել, բայց երբ գալիս է տնային առաջադրանքներ անելու ժամանակը, մենք վախենում ենք սովորեցնել, քանի որ մտահոգվում ենք, որ մեր երեխաներն ինքնուրույն չեն լինի։ 

Գրքի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ օգնում է, սովորեցնում է կառուցել այնպիսի փոխհարաբերություններ, որ երեխան ծնողին անվերապահորեն վստահի ու դիմի դժվար իրավիճակներում։ Շատ կիրառելի ու հետաքրքիր մեթոդ է նաև «Նկարագրական գովեստը», երբ ծնողը նկատում է, շեշտում է այն, ինչ լավ ստացվում երեխայի մոտ»։

Հեղինակը քայլ առ քայլ իր ռազմավարությունների միջոցով օգնում է ծնողներին լինել հանդարտ, ծնողավարումը դարձնում է դրական, կանխատեսելի, երեխաների հետ շփումները վստահելի ու ոչ սթրեսային։ «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» ձեռնարկի խորհուրդները պետք կգան հատկապես ամառային արձակուրդներին, երբ ծնողները երեխաների հետ ավելի շատ ժամանակ են անցկացնելու։

Կարդացեք նաև

Տարածել

Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում
Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում

Նոյել Ջենիս-Նորթոն

7800 ֏

Նկարագրություն

Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։

Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Գրքում կգտնեք՝

  • ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
  • քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
  • անցանկալի վարքը կանխելու ուղիներ
  • երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
  • իրական ընտանիքների պատմություններ և փորձ