Գլխավոր Լուրեր

5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրե

5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրերով սկսվեց «Երազի գիրք» մանկական փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

05/13/2026

Newmag-ն ու Yeraz Projects-ն արդեն երեք տարի տարբեր տարիքի ու նախասիրությունների երեխաների ու նրանց ծնողների համար «Երազ» մատենաշարով հրատարակում են համաշխարհային ու հայկական լավագույն մանկական ու ծնողավարման գրքերը։



Այս տարի Երազի գիրք» փառատոնը փոքրերի ու մեծերի համար ներկայացրեց հինգ գիրք։ Yeraz Projects-ի անդամ Նարե Հարությունյանը հանդիսավոր բացմանը խոսեց Newmag-ի հետ գործակցության մասին.



«Այսօր արդեն հինգերորդ անգամ հավաքվում ենք նույն գաղափարի շուրջ՝ գրքի, ընթերցանության ու երևակայության։ Ամեն անգամ թվում է, թե սա պարզապես միջոցառում է, բայց իրականում՝ հիշեցում է, թե ինչքան ուժեղ է գիրքը, երբ հանդիպում է իր ընթերցողին ճիշտ պահին։ 

«Երազ» մատենաշարը ստեղծվել է Newmag հրատարակչության և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» համատեղ աշխատանքի արդյունքում՝ մի պարզ մտքից, որ մանկական գիրքը լինի հասանելի, հասկանալի ու մոտ երեխային։ 

Այստեղ ամեն ինչ արված է երեխայի համար, որը դեռ նոր է բացում գրքերի մեծ ու կախարդական աշխարհը՝ տառերից մինչև պատկերներ։ «Երազ» մատենաշարի խորհրդանիշը՝ թռչող Միեղջյուրը, կարծես հիշեցնում է, որ գրքերի էջերին երևակայությունը սահմաններ չունի, իսկ միտքը մաքուր է ու ազատ»։   

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը խոսեց երեքամյա «Երազ» մատենաշարի ստեղծման, առաջին քայլերի ու հասունացման մասին. «Սա այն տարիքն է, երբ սկսվում են հարցերը՝ «ինչու՞», «ինչպե՞ս», «իսկ եթե՞»… Եվ, երևի, հենց այս հարցերից ծնվում են ամենակարևոր պատմությունները։ Մեր մատենաշարն էլ այդ հարցերից է ծնվել։



Ինչ կլինի, եթե գիրքը դառնա երեխայի ամենամոտ ընկերը։ Ինչ կլինի, եթե պատմությունը սկսվի հենց իրենից։ Ինչ կլինի, եթե ընթերցելը դառնա ոչ թե պարտականություն, այլ՝ ցանկություն։ Այս երեք տարիներին մենք փորձել ենք ոչ միայն գրքեր ստեղծել, այլ միջավայր, որտեղ երեխան կարող է մտածել, հարց տալ, երևակայել ու մի փոքր էլ փոխել աշխարհն իր ձևով։ 

Այսօրվա փառատոնն այդ ճանապարհի շարունակությունն է։ Տեղ, որտեղ գիրքը պարզապես առարկա չէ, այլ հանդիպում է մարդկանց միջև, գաղափարների միջև, սրտերի միջև»։   

 

5-րդ «Երազի գիրք» փառատոնի հատուկ հյուրը լատվիացի դրամատուրգ, գրող Ռասա Բուգավիչուտե–Պեցեն էր։ Նրա գիրքը՝ «Մթության մեջ տեսնող տղան», Newmag-ը հրատարակել է անցյալ տարի։ Հեղինակը հանդիպեց իր ընթերցողների հետ, մակագրեց նրանց գրքերը ու պատմեց իր հերոսի մասին. 



«Եկաբի կերպարն ունի նախատիպ։ Իմ ամուսինն է։ Նրա ընտանիքի անդամները չեն տեսնում, ես պատմել եմ այդ փորձառության մասին։ Ամուսինս պատմեց իր մանկությունից, և ես որոշեցի գրել գիրք, չնայած կան նաև հերոսներ, որոք մտացածին են, իրական չեն: 

Ինձ շատ են դուր գալիս տրագիկոմիկ գրքերն ու պատմությունները, երբ կարդում ես ինչ-որ զվարճալի բան ու զվարճանում ես, տխուր պատմություն կարդալիս էլ կարող ես հուզվել, սա ինձ համար գրքի հիմնական արժեքներից է:»։  



Ռասա Բուգավիչուտե–Պեցեն պատմեց նաև, որ ազգությամբ լատվիացի ու լիտվացի է, բայց վերջերս արել է ԴՆԹ թեստ ու պարզել, որ ունի հայի արյուն. «Ես գիտեի, որ լատվիացու ու լիտվացու արյուն ունեմ։ ԴՆԹ թեստով պարզվեց, սակայն, որ 60 %-ով հայ եմ։ Իմ տոհմածառին ծանոթ չեմ, բայց սա շատ հետաքրքիր ու զարմանալի փաստ է ինձ համար։ Հաշվի առնելով այդ փաստը, ես ինձ այստեղ կզգամ ինչպես տանը, և պատրաստ եմ ցանկացած արկածների»։ 



«Երազ» մատենաշարն այս փառատոնին ներկայացրեց 5 նոր գիրք. Ջեֆ Քիննի. «Վտվտիկի օրագիրը. «Համբերության վերջին կաթիլը», Էդմոնդո դե Ամիչիս. «Սիրտը», Աննա Ստարոբինեց. «Գազան Դետեկտիվ», Վիոլետ Վաիս «Բրիոշն ու Տարտինը», Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում»։



Լատվիացի գրողի հետ հանդիպմանն ու բոլոր մյուս շնորհանդեսներին մասնակցում ու գրքերը ներկայացնում էին նաև երեխաները։ Բոլոր հինգ գրքերի շնորհանդեսները տարբերվող ձևաչափով էին։ Իտալացի դասական գրող Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպը ներկայացրին «Ուսում» դպրոցի սաները։ Ուսուցչուհի Մարիամ Սահակյանը կազմակերպել էր բաց դաս, որի ժամանակ աշակերտները վերլուծեցին վեպի հերոսներին, հեղինակի ուղերձներն ու վեպի արդիականությունը։ 



«Գազան դետեկտիվի» առաջին մասը՝ «Գայլի որջը» ինտերակտիվ հարց ու պատասխան էր հանդիսատեսի հետ։ «Բրիոշն ու Տարտինը» կոմիքսը նույնպես հարց ու պատասխանի ձևաչափով էր։ 



Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը ներկայացվեց քննարկման ձևաչափով, որտեղ գրքի թարգմանիչը, խմբագիրը, դպրոցական ծնողավարման ակումբի ղեկավարն ու հոգեբանը կարծիք հայտնեցին հեղինակի ռազմավարությունների ու մեթոդների մասին, որոնք օգնում են ծնողավարումն ու երեխաների հետ շփումը դարձնել ավելի հեշտ ու արդյունավետ։   



Փառատոնի երաժշտական մասն ապահովեցին Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները և Հասմիկ Մուրադյանը։ Վերջում փոքրիկներին սպասում էր համեղ հյուրասիրություն։ 



Կարդացեք նաև

Տարածել

Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում
Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում

Նոյել Ջենիս-Նորթոն

7800 ֏

Նկարագրություն

Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։

Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Գրքում կգտնեք՝

  • ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
  • քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
  • անցանկալի վարքը կանխելու ուղիներ
  • երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
  • իրական ընտանիքների պատմություններ և փորձ

Սիրտը։ Աշակերտի օրագիրը
Սիրտը։ Աշակերտի օրագիրը

Էդմոնդո դե Ամիչիս

6800 ֏

Նկարագրություն

Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկարբայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներեթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորականերբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերությանընտանիքիհայրենիքիսիրոկորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում էոր կյանքի դասերը հաճախ դասագրքերում չենայլդպրոցական միջանցքներումընկերների հետ ճանապարհինուսուցիչների ու ծնողների խոսքերում։

«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։ 

Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:

Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը [Գիրք 3]
Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը [Գիրք 3]

Ջեֆ Քիննի

5800 ֏

Նկարագրություն

Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։

 

Հումորովանսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։

 

Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար

Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]
Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]

Վիոլետ Վաիս

4800 ֏

Նկարագրություն

«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներօրինակ՝ այծերն ունե՞ն ատամներապա թունդ վիճում են  ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ էքան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։

 

Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար

Երազ ԱՅԲ

 

Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]
Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]

Աննա Ստարոբինեց

5800 ֏

Նկարագրություն

Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։

Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։

Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։