Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը (թրեյլեր)
04/25/2026
Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։ Կատակելու ու հիմարություններ անելու բնածին «շնորհով» երկու շների ընկերությունը, կատակներն ու զվարճալի խաղերը։ Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» գիրքը նախատեսված է մինչև 6 տարեկանների համար։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Yeraz Projects։
Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը պատմություն է ընկերության մասին, որտեղ ամեն ինչ սկսվում է շատ պարզ մի ճշմարտությունից՝ նմանը նմանին է գտնում։
Բրիոշն ու Տարտինը հենց այդպիսի զույգ են․ նրանք ունեն նույն հումորի զգացումը, նույն հետաքրքրասիրությունն ու նույն՝ երբեմն անհեթեթ թվացող հարցերով աշխարհը բացահայտելու ձգտումը։
Նրանց զրույցները հաճախ սկսվում են «լուրջ» թեմաներից՝ օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, բայց շատ արագ վերածվում են թունդ վեճերի, որտեղ տրամաբանությունը խառնվում է երևակայությանը։
Առաջին հայացքից Տարտինը ավելի խելամիտ է թվում, բայց հենց այդ հարաբերական «խելամտությունն» է դառնում Բրիոշի կատակների ու խաղերի թեման։ Նրանք միշտ խառն են. հարցեր, վեճեր, հաշտություն ու նոր խաղեր։
Այս գիրքը պարզապես զվարճալի պատմություն չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են երեխաները մտածում՝ ազատ, առանց սահմանների, երբ նույնիսկ ամենաանտրամաբանական հարցը կարող է դառնալ բացահայտման սկիզբ։ Այդ իմաստով կոմիքսային ձևաչափը պատահական չէ։
Պատկերներն ու կարճ, դինամիկ երկխոսությունները ստեղծում են այն միջավայրը, որտեղ փոքրիկ ընթերցողը հեշտությամբ է ներգրավում, հետևում է պատմությանը և համադրում տեսածն ու կարդացածը։
Մինչև 6 տարեկանների համար նախատեսված գիրքը թեթև պատմությունների շարք է՝ գունեղ ու հումորով։
Վիոլետ Վաիսը ֆրանսիացի նկարազարդող է, սովորել է Բրյուսելի Saint-Luc արվեստի բարձրագույն դպրոցում։ Աշխատում է նաև նորաձևության և դիզայնի ոլորտում՝ գործակցելով տարբեր բրենդների հետ և ստեղծելով փառատոնային միջավայրերի պատկերային լուծումներ։ Միաժամանակ Վաիսը մանկական և պատանեկան կոմիքսների հեղինակ է, և «Բրիոշն ու Տարտինը» նրա երեքմասանոց շարքերից մեկն է։
«Շնիկն ու անհեթեթ բաները» այս շարքի առաջին գիրքն է, որտեղ ձևավորվում է հերոսների աշխարհը՝ իր խաղի կանոններով։ Այստեղ կարևոր չեն ճիշտ պատասխանները։ Կարևոր է հարց տալը, վիճելը և փորձել հասկանալ ամենաանլուրջ թեմաները։
«Բրիոշն ու Տարտինը» ֆրանսերենից հայերեն է թարգմանել Տաթևիկ Մանուկյանը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 3-ին՝ «Երազի գիրք» մանկական փառատոնի շրջանակում։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Yeraz Projects։
Վիոլետ Վաիս
4800 ֏
Նկարագրություն
«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։
Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար
Երազ ԱՅԲ
Կարդա նաև
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր համարվող «Տագնապած սերունդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ. Գայլի որջը» գիրքը (թրեյլեր)
Career City Fest-ի շրջանակում տեղի ունեցավ Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդեսը
Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը